00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի ՄԻՊ-ը պնդում է, որ Sputnik-ի ձերբակալված լրագրողները հանդիպել են ընտանիքի հետ

© Photo : APA GroupԲաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատանիցները
Բաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատանիցները - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2025
Բաքվում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատանիցները
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երկու անգամ պահանջել է անվերապահորեն ազատ արձակել լրագրողներին, որոնց վերաբերյալ նախկինում Ադրբեջանի իշխանությունների կողմից երբեք ոչ մի հարց չի եղել:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը լիակատար վերահսկողության տակ է պահում Sputnik Ադրբեջանի՝ ավելի քան երկու ամիս առաջ Բաքվում ձերբակալված լրագրողների և այլ ռուսաստանցիների հարցը, օրերս նրանք հանդիպել են ընտանիքների հետ, ասվում է ՌԻԱ Նովոստիի հարցմանը ի պատասխան Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի պատասխանում:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երկու անգամ պահանջել է անվերապահորեն ազատ արձակել լրագրողներին, որոնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում երբեք ոչ մի հարց չի եղել:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը հյուպատոսական աշխատակիցների կողմից Ադրբեջանում ձերբակալված հայրենակիցներին այցելելու և նրանց առողջական վիճակի մասին հարցումներ է ուղարկել, սակայն Բաքուն առայժմ չի համաձայնել:
«Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հանձնարարությամբ այս հարցը ազգային կանխարգելիչ խմբի ներկայացուցիչների տեսադաշտում է։ Այս խումբն ընդունում է նրանց ընտանիքների անդամներին, ժամանակին և օրենսդրության շրջանակներում քննարկվում են ստացված դիմումները, դրանց լուծում է տրվում, անհրաժեշտության դեպքում օգնություն է ցուցաբերվում: Նրանց հերթական հանդիպումը հարազատների հետ տեղի է ունեցել օրերս»,-ասված է հարցման պատասխանում։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:
Լրահոս
0