00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի վարկանիշը մոտ 5 անգամ ավելացել է․ հարցախույզ

© SputnikՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2025
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը շարունակում է ցածր մնալ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք կուսակցության՝ «Նոր ուժի» վարկանիշը վերջին երկու ամիսների ընթացքում աճել է գրեթե 5 անգամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասած GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
Հարցվածների 13,4 տոկոսը պատրաստ է քվեարկել Կարապետյանի գլխավորած ուժի օգտին։
«Այս ցուցանիշը հունիսի համեմատ 10,6 տոկոսով աճել է, նախորդ ցուցանիշը մոտ 2,8 տոկոս էր, այսինքն՝ գրեթե 5 անգամ աճ ունենք այս 2 ամիսների ընթացքում»,- նշեց Նավասարդյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 17,3 տոկոսը, «Հայաստան» դաշինքին իր քվեն տալու պատրաստակամություն է հայտնել 6,4 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը նշել է 3,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի (ՀՀԿ) օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,4 տոկոսը։ Մյուս կուսակցություններն ու ուժերը 3 տոկոսից ցածր ցուցանիշ են գրանցել։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Լրահոս
0