https://arm.sputniknews.ru/20250904/nakharary-hastatec-nakhorein-paraqarum-dzerbakalvel-e-narek-mkrtchjani-eghbajry-93149263.html
Նախարարը հաստատեց․ սեպտեմբերի 3–ին Փարաքարում ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը
Նախարարը հաստատեց․ սեպտեմբերի 3–ին Փարաքարում ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը պնդում է, որ ոստիկանությունը եթե փորձեր ծածկադմփոց անել կամ որևէ բան կոծկեր, ապա ձերբակալություն չէր էլ լինի։ 04.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-04T16:54+0400
2025-09-04T16:54+0400
2025-09-04T17:04+0400
նախարար
նարեկ մկրտչյան
արփինե սարգսյան
եղբայր
թմրամիջոցներ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823048_0:84:1600:984_1920x0_80_0_0_14182b413d0301ae47710bf8d95268b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Երեկ` սեպտեմբերի 3–ին, Փարաքարում ոստիկանները ձերբակալել են ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Փրկարարի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։Հաստատելով, որ վարորդը եղել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Սարգսյանը նշեց, որ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել`նետելով իրեր, որոնց թվում եղել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում Պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։«Ձերբակալումն իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, որտեղ տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են պրոցեսներ»,- ասաց Սարգսյանը։ՆԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալությունըԱրձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, որովհետև պայուսակը փոխանցել է մյուս ուղևորին, ներքին գործերի նախարարը նշեց՝ նախաքննություն է իրականացվում, որը կտա հարցի պատասխանը` արդյոք Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է իր պայուսակը փոխանցել ընկերոջը, թե՞ դա ընկերոջ պայուսակն է եղել։ Նրա խոսքով՝ այս պահին առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել։Ինչ վերաբերում է այն հարցին` Նարեկ Մկրտչյանի եղբայրն արդեն ազատ է արձակվել, թե ոչ, Սարգսյանը նշեց՝ տեղեկություններ չունի։Հիշեցնենք` այսօր մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով գիշերը ձերբակալվել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823048_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1a54a9151f4f39b54bda4247384e0a46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, նարեկ մկրտչյան, արփինե սարգսյան, եղբայր, թմրամիջոցներ, ձերբակալություն
նախարար, նարեկ մկրտչյան, արփինե սարգսյան, եղբայր, թմրամիջոցներ, ձերբակալություն
Նախարարը հաստատեց․ սեպտեմբերի 3–ին Փարաքարում ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը
16:54 04.09.2025 (Թարմացված է: 17:04 04.09.2025) Արփինե Սարգսյանը պնդում է, որ ոստիկանությունը եթե փորձեր ծածկադմփոց անել կամ որևէ բան կոծկեր, ապա ձերբակալություն չէր էլ լինի։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Երեկ` սեպտեմբերի 3–ին, Փարաքարում ոստիկանները ձերբակալել են ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Փրկարարի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Երբ ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալություն է իրականացնում, սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպք թաքցնել։ Եթե նախարարությունը որևէ դեպք կոծկելու նպատակ հետապնդեր, վստահեցնում եմ, որ ձերբակալման փաստը վրա չէր հասնի»,- ասաց Սարգսյանը։
Հաստատելով, որ վարորդը եղել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Սարգսյանը նշեց, որ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել`նետելով իրեր, որոնց թվում եղել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում Պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։
«Ձերբակալումն իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, որտեղ տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են պրոցեսներ»,- ասաց Սարգսյանը։
Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, որովհետև պայուսակը փոխանցել է մյուս ուղևորին, ներքին գործերի նախարարը նշեց՝ նախաքննություն է իրականացվում, որը կտա հարցի պատասխանը` արդյոք Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է իր պայուսակը փոխանցել ընկերոջը, թե՞ դա ընկերոջ պայուսակն է եղել։ Նրա խոսքով՝ այս պահին առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է այն հարցին` Նարեկ Մկրտչյանի եղբայրն արդեն ազատ է արձակվել, թե ոչ, Սարգսյանը նշեց՝ տեղեկություններ չունի։
Հիշեցնենք` այսօր մի քանի լրատվամիջոցներ
հայտնել էին, որ թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով գիշերը ձերբակալվել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը։