00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը 46 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա. ՊՆ

© Sputnik / Виталий БелоусовՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2025
Բաժանորդագրվել
Ռոստովի մարզի տարածքում ոչնչացվել է 24 անօդաչու թռչող սարք։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երեկ երեկոյան Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա խոցել են 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 4-ին՝ կեսգիշերից մինչև ժամը 06:00-ն (Մոսկվայի ժամանակով), հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 46 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 24-ը ոչնչացվել է Ռոստովի մարզի, չորսը՝ Կրասնոդարի երկրամասի, երկուսը՝ Վոլգոգրադի մարզի և 16-ը՝ Սև ծովի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին
Լրահոս
0