00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ոչնչացվում է մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը. Գարեգին Երկրորդ

© Photo : press office of the Mother See of Holy EtchmiadzinԱմենայն հայոց կաթողիկոս
Ամենայն հայոց կաթողիկոս - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2025
Բաժանորդագրվել
Վեհափառը շեշտել է, որ այսօր առավել հրամայական է դառնում եկեղեցիների համագործակցությունը, քանի որ միասնական ջանքերի միջոցով է հնարավոր կանխել եղեռնագործությունները, դադարեցնել դժբախտությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Բռնազավթված Արցախում ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Ինչպես հայտնում է Մայր աթոռը, այս հայտարարությունն արել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։
«Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը մեկնարկել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
© Photo : press office of the Mother See of Holy Etchmiadzin«Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողով
Католикос Гарегин II на межцерковной конференции, посвящённой 1700-летию Первого Вселенского Никейского собора (4 сентября 2025). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2025
«Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողով
«Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում»,- իր բացման խոսքում ասել է կաթողիկոսը։
Նա անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, որի հետևանքով հազարավոր հայորդիներ զոհվեցին ու հաշմանդամ դարձան, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը։
Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ Ադրբեջանում այսօր է շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու այլ ռազմագերիներ։
«Բռնազավթված Արցախում ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասել է կաթողիկոսը` հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը, քանի որ միասնական ջանքերի միջոցով է հնարավոր կանխել եղեռնագործությունները, դադարեցնել դժբախտությունները։
Նշենք, որ սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունների, ինչպես նաև քույր եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։
Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան արևելյան ուղղափառ, ուղղափառ, կաթոլիկ, լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։
Հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում և խթանելու եղբայրության ու համագործակցության ոգին։
Լրահոս
0