00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուգանքից մինչև ազատազրկում. բուժաշխատողների նկատմամբ բռնությունը կքրեականացվի

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանության և շտապօգնության մեքենաներ. արխիվային լուսանկար
Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2025
Բաժանորդագրվել
2023–2025 թթ. ՀՀ–ում, ըստ պաշտոնական տվյալների, բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում բուժաշխատողի նկատմամբ բռնությունը կքրեականացվի։ Այս մասին այսօր պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը` ներկայացնելով նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ այս նախագծի համահեղինակներ էին նաև Արսեն Թորոսյանն ու Արեն Մկրտչյանը, սակայն նրանք հիմա տեղափոխվել են գործադիր մարմին։
«Այս նախագծի ընդունումը կարևոր եղավ այն ժամանակ, երբ սկսեցին հաճախակի դառնալ բուժաշխատողների նկատմամբ հարձակումները, գործունեությունը խոչընդոտելու դեպքերը»,– պարզաբանեց Հակոբյանը։
Ներկայացնելով նախագիծը` պատգամավորն առաջարկեց ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 187.1 հոդվածով` պատասխանատվություն սահմանելով բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելը։
Երևանում շտապօգնության բժիշկներ են բռնության ենթարկվել
Առաջարկվում է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելը պատժել տուգանքով` աշխատավարձի առավելագույնը 10–20–ապատիկի չափով կամ հանրային աշխատանքով` առավելագույնը 100–200 ժամ տևողությամբ, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամսից մինչև 2 տարի ժամկետով։
«Այս նախագծի համար հիմք են հանդիսացել լրատվամիջոցների հրապարակումները, թե ինչպես են քաղաքացիների կամ հիվանդների հարազատների կողմից բուժաշխատողները բռնության ենթարկվել։ Անգամ ունեցել ենք մահվան դեպք»,– ընդգծեց Հակոբյանը։
Նա ավելացրեց, որ 2023–2025 թթ. ՀՀ–ում, ըստ պաշտոնական տվյալների, բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել։
Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
«Մուրացան» հիվանդանոցում թոռան մահից հետո տատիկը հարձակվել է բժշկուհու վրա
Լրահոս
0