https://arm.sputniknews.ru/20250903/pekinum-meknarkel-e-lajnatsaval-razmakan-shqerty-93086011.html
Պեկինում կայացել է լայնածավալ ռազմական շքերթ
Պեկինում կայացել է լայնածավալ ռազմական շքերթ
Sputnik Արմենիա
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում են 26 օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T08:47+0400
2025-09-03T08:47+0400
2025-09-03T09:26+0400
շքերթ
չինաստան
հայրենական մեծ պատերազմ
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93077711_0:0:1596:898_1920x0_80_0_0_1d01673096a25737f5f61aa0c263d93b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Պեկինում կայացել է լայնածավալ ռազմական շքերթ՝ նվիրված ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։Տյանանմեն հրապարակում շքերթը սկսվել է ժամը 9:20-ին (Երևանի ժամանակով 5:20) և տևել է 70 րոպե: Հիշատակի միջոցառումներին մասնակցել է 45 զինվորական ստորաբաժանում: Այս հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են 26 օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինի աջ կողմում: Ձախ կողմում տեղը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:Չինաստանը Պեկինում կայացած ռազմական շքերթի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է իր ռազմավարական ցամաքային, ծովային և օդային ուժերը որպես միջուկային եռյակ։Հանդիսավոր միջոցառման ավարտին Չինաստանում երկինք են բաց թողնվել ութսուն հազար «խաղաղության աղավնիներ», որոնք նշանավորեցին միջոցառման հանդիսավոր ավարտը։ Արձակված թռչունները խորհրդանշում են ճապոնացիների նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակը, ինչպես նաև խաղաղության ձգտումը։ Ճապոնական ագրեսիայի դեմ չինական դիմադրության պատերազմը սկսվել է 1931 թվականին՝ ճապոնական բանակի կողմից Մանջուրիա ներխուժմամբ։ 1937 թվականին Ճապոնիան հարձակում է սկսել, և պատերազմը ստացել է լայնածավալ բնույթ՝ հետագայում դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս։ ՉԺՀ պատմաբանների տվյալներով՝ ակտիվ ռազմական գործողությունների ութ տարիների ընթացքում սպանվել և վիրավորվել է 35 միլիոն մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։ 1937 թվականի դեկտեմբերին` Նանկինի կոտորածի ժամանակ, մոտ 300 հազար մարդ զոհ է դարձել` ռազմագերիների զանգվածային մահապատիժներ, խաղաղ բնակիչների սպանություններ և բռնաբարություններ` ըստ Չինաստանի։Կատարելով 1945 թվականի փետրվարին Յալթայի կոնֆերանսում ընդունված դաշնակցային պարտավորությունները՝ ԽՍՀՄ-ն պատերազմի մեջ մտավ Ճապոնիայի դեմ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից և Եվրոպայում պատերազմի ավարտից երեք ամիս անց։ Մանջուրական ռազմավարական հարձակողական գործողությունն իրականացրին Անդրբայկալյան և Հեռավոր Արևելյան ճակատների զորքերը։ Անդրբայկալյան ճակատի մարտական կորուստները կազմեցին 2228 զինծառայող։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Смотр войск Си Цзиньпином
Sputnik Արմենիա
Смотр войск Си Цзиньпином
2025-09-03T08:47+0400
true
PT2M07S
Колонна ракет с ядерными боеголовками на параде в Китае
Sputnik Արմենիա
Колонна ракет с ядерными боеголовками на параде в Китае
2025-09-03T08:47+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93077711_0:0:1206:905_1920x0_80_0_0_20bd1f3dc03ea8c4a4c0fdf2134c5648.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շքերթ, չինաստան, հայրենական մեծ պատերազմ, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), տեսանյութեր
շքերթ, չինաստան, հայրենական մեծ պատերազմ, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), տեսանյութեր
Պեկինում կայացել է լայնածավալ ռազմական շքերթ
08:47 03.09.2025 (Թարմացված է: 09:26 03.09.2025) Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում են 26 օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Պեկինում կայացել է լայնածավալ ռազմական շքերթ՝ նվիրված ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Տյանանմեն հրապարակում շքերթը սկսվել է ժամը 9:20-ին (Երևանի ժամանակով 5:20) և տևել է 70 րոպե: Հիշատակի միջոցառումներին մասնակցել է 45 զինվորական ստորաբաժանում: Այս հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են 26 օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինի աջ կողմում: Ձախ կողմում տեղը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Չինաստանը Պեկինում կայացած ռազմական շքերթի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է իր ռազմավարական ցամաքային, ծովային և օդային ուժերը որպես միջուկային եռյակ։
Հանդիսավոր միջոցառման ավարտին Չինաստանում երկինք են բաց թողնվել ութսուն հազար «խաղաղության աղավնիներ», որոնք նշանավորեցին միջոցառման հանդիսավոր ավարտը։ Արձակված թռչունները խորհրդանշում են ճապոնացիների նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակը, ինչպես նաև խաղաղության ձգտումը։
Ճապոնական ագրեսիայի դեմ չինական դիմադրության պատերազմը սկսվել է 1931 թվականին՝ ճապոնական բանակի կողմից Մանջուրիա ներխուժմամբ։ 1937 թվականին Ճապոնիան հարձակում է սկսել, և պատերազմը ստացել է լայնածավալ բնույթ՝ հետագայում դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս։
ՉԺՀ պատմաբանների տվյալներով՝ ակտիվ ռազմական գործողությունների ութ տարիների ընթացքում սպանվել և վիրավորվել է 35 միլիոն մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։ 1937 թվականի դեկտեմբերին` Նանկինի կոտորածի ժամանակ, մոտ 300 հազար մարդ զոհ է դարձել` ռազմագերիների զանգվածային մահապատիժներ, խաղաղ բնակիչների սպանություններ և բռնաբարություններ` ըստ Չինաստանի։
Կատարելով 1945 թվականի փետրվարին Յալթայի կոնֆերանսում ընդունված դաշնակցային պարտավորությունները՝ ԽՍՀՄ-ն պատերազմի մեջ մտավ Ճապոնիայի դեմ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից և Եվրոպայում պատերազմի ավարտից երեք ամիս անց։ Մանջուրական ռազմավարական հարձակողական գործողությունն իրականացրին Անդրբայկալյան և Հեռավոր Արևելյան ճակատների զորքերը։ Անդրբայկալյան ճակատի մարտական կորուստները կազմեցին 2228 զինծառայող։