https://arm.sputniknews.ru/20250903/inchpes-khusapel-meqenanerum-gazi-balvonneri-pajtjunneric-masnagety-elq-e-arajarkum----93116904.html
Ինչպե՞ս խուսափել մեքենաներում գազի բալոնների պայթյուններից. մասնագետը ելք է առաջարկում
Ինչպե՞ս խուսափել մեքենաներում գազի բալոնների պայթյուններից. մասնագետը ելք է առաջարկում
Sputnik Արմենիա
Վերջին 4 ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ավտոմեքենաների գազի բալոնի 5 խոշոր պայթյուն։ 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T22:42+0400
2025-09-03T22:42+0400
2025-09-03T22:42+0400
գազ
գազաբալոն
պայթյուն
ավտոմեքենա
տուգանք
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93048420_0:120:1280:840_1920x0_80_0_0_2a0e773118382b1160e3899eecfba0ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գազի բալոնների պայթյուններով պատահարներից կարելի է խուսափել, եթե տուգանվեն այն վարորդները, որոնք չեն ստուգել դրանց անվտանգությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտոգազ» գազի բալոնների փորձարկողների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը՝ անդրադառնալով Ամիրյան փողոցում տեղի ունեցած դեպքին։Ինչպես հայտնի է, երեկ` սեպտեմբերի 2–ին` 14։40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են նաև հարակից ավտոմեքենաները և թիվ 58 երթուղու ավտոբուսը, 3 քաղաքացի հոսպիտալացվել է։Տիգրանյանը հիշեցրեց, որ դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է երկու տարին մեկ անցկացնեն բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք չեն անցել նման ստուգում։ Ըստ նրա՝ մոտ 4 տարի առաջ օրենքում արված փոփոխություններով ընդամենը գազաբալոնների փորձաքննություն անցկացնող ընկերությունների համար լիցենզավորման պահանջ դրվեց։«Լիցքավորման կայանների նկատմամբ վերահսկողությունը հանձնարարված է Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ 400-ից ավել միայն բնական գազի գազալցակայաններ կան, սա միայն բնական գազի մասին է՝ չհաշված հեղուկ գազը։ Արդյունքում ստացվում է, որ պատասխանատվությունը դրված է բոլորի վրա, բայց ոչ վարորդների»,– նշեց Մկրտիչ Տիգրանյանը։Ի՞նչ վիճակում են Երևանի Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածները. մանրամասներՆրա խոսքով՝ պարեկները լիազորություն չունեն գազի բալոնների անվտանգության սերտիֆիկատը ստուգելու, բայց բավական է սահմանել գոնե խորհրդանշական տուգանք՝ 100 դրամ, և վարորդները կհասկանան, որ ավելի լավ է երկու տարին մեկ անգամ 10-12 հազար դրամով ստուգել բալոնները։ Ըստ Մկրտիչ Տիգրանյանի՝ եթե վարորդները շահագրգռված չեն հետևելու իրենց անվտանգությանը, ապա գազալցակայաններն էլ ցանկություն չունեն նրանցից ինչ-որ բան պահանջելու։Մկրտիչ Տիգրանյանը հավելեց, որ տեխզննման կայանները նույնպես չեն ստուգում. վարորդները ստում են, թե բենզինով են երթևեկում, և այդ սուտը անցնում է։ Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանում գազի բալոնները ստուգվում են դրանցով աշխատող մեքենաների մոտ 2 տոկոսի դեպքում։ Դրանք հիմնականում կորպորատիվ մեքենաներն են։Ավտոմեքենայի պայթյունի դեպքում ԱՊՊԱ–ն ում և ինչքան փոխհատուցում կտա«Իմը վաղուց գործող լաբորատորիա է։ 2022 թվականին գազի բալոնները ստուգող լաբորատորիաները սկսեցին արտոնագրվել։ Բիզնեսը կարծեց, թե պետությունը վարորդների նկատմամբ վերահսկողությունը կխստացնի, և մոտ 80 լաբորատորիա դիմեց արտոնագրի համար։ Սակայն այժմ դրանցից գործում է կեսից պակասը, քանի որ նրանց դիմողներ չկան»,– ընդգծեց Տիգրանյանը։Նշենք, որ վերջին 4 ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ավտոմեքենաների գազի բալոնների 5 խոշոր պայթյուն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93048420_0:0:1280:960_1920x0_80_0_0_f70cfcca60a41e99522b2fc60da77ae8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, գազաբալոն, պայթյուն, ավտոմեքենա, տուգանք, երևան
գազ, գազաբալոն, պայթյուն, ավտոմեքենա, տուգանք, երևան
Ինչպե՞ս խուսափել մեքենաներում գազի բալոնների պայթյուններից. մասնագետը ելք է առաջարկում
Վերջին 4 ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ավտոմեքենաների գազի բալոնի 5 խոշոր պայթյուն։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գազի բալոնների պայթյուններով պատահարներից կարելի է խուսափել, եթե տուգանվեն այն վարորդները, որոնք չեն ստուգել դրանց անվտանգությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտոգազ» գազի բալոնների փորձարկողների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը՝ անդրադառնալով Ամիրյան փողոցում տեղի ունեցած դեպքին։
Ինչպես հայտնի է, երեկ` սեպտեմբերի 2–ին` 14։40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայում
պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են նաև հարակից ավտոմեքենաները և թիվ 58 երթուղու ավտոբուսը, 3 քաղաքացի հոսպիտալացվել է։
«Ես շատ անգամ եմ առաջարկել տուգանել կարգազանցներին, բայց կառավարությունում ինձ ասել են, թե նոր տուգանքը մարդկանց համար ֆինանսական բեռ է։ Ես չեմ հասկանում այդպիսի տրամաբանություն։ Մի քանի օր առաջ նախարարությունից հարց էին բարձրացրել՝ ի՞նչ իմաստ ուներ լիցենզավորումը, եթե դեպքերը չեն պակասում։ Զուգահեռ հարց տվեցի՝ հիմա, որ ոստիկաններն այդքան ավելացել են, գողությունները պակասե՞լ են։ Եկեք ոստիկանությունը ցրենք, որպեսզի բյուջեից գումարներ չծախսվեն»,- ասաց Տիգրանյանը։
Տիգրանյանը հիշեցրեց, որ դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է երկու տարին մեկ անցկացնեն բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք չեն անցել նման ստուգում։ Ըստ նրա՝ մոտ 4 տարի առաջ օրենքում արված փոփոխություններով ընդամենը գազաբալոնների փորձաքննություն անցկացնող ընկերությունների համար լիցենզավորման պահանջ դրվեց։
«Լիցքավորման կայանների նկատմամբ վերահսկողությունը հանձնարարված է Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ 400-ից ավել միայն բնական գազի գազալցակայաններ կան, սա միայն բնական գազի մասին է՝ չհաշված հեղուկ գազը։ Արդյունքում ստացվում է, որ պատասխանատվությունը դրված է բոլորի վրա, բայց ոչ վարորդների»,– նշեց Մկրտիչ Տիգրանյանը։
Նրա խոսքով՝ պարեկները լիազորություն չունեն գազի բալոնների անվտանգության սերտիֆիկատը ստուգելու, բայց բավական է սահմանել գոնե խորհրդանշական տուգանք՝ 100 դրամ, և վարորդները կհասկանան, որ ավելի լավ է երկու տարին մեկ անգամ 10-12 հազար դրամով ստուգել բալոնները։ Ըստ Մկրտիչ Տիգրանյանի՝ եթե վարորդները շահագրգռված չեն հետևելու իրենց անվտանգությանը, ապա գազալցակայաններն էլ ցանկություն չունեն նրանցից ինչ-որ բան պահանջելու։
«Երբեմն տեսչությունը տուգանում է լիցքավորման կայաններին, բայց դուք ստուգեք, թե այդ տուգանքներից որքանն է իրականում հաջողվում գանձել։ Գազալցակայանները դրանք բողոքարկում են դատարաններում և հիմնականում՝ հաջողությամբ»,– նշեց «Ավտոգազի» ղեկավարը։
Մկրտիչ Տիգրանյանը հավելեց, որ տեխզննման կայանները նույնպես չեն ստուգում. վարորդները ստում են, թե բենզինով են երթևեկում, և այդ սուտը անցնում է։ Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանում գազի բալոնները ստուգվում են դրանցով աշխատող մեքենաների մոտ 2 տոկոսի դեպքում։ Դրանք հիմնականում կորպորատիվ մեքենաներն են։
«Իմը վաղուց գործող լաբորատորիա է։ 2022 թվականին գազի բալոնները ստուգող լաբորատորիաները սկսեցին արտոնագրվել։ Բիզնեսը կարծեց, թե պետությունը վարորդների նկատմամբ վերահսկողությունը կխստացնի, և մոտ 80 լաբորատորիա դիմեց արտոնագրի համար։ Սակայն այժմ դրանցից գործում է կեսից պակասը, քանի որ նրանց դիմողներ չկան»,– ընդգծեց Տիգրանյանը։
Նշենք, որ վերջին 4 ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ավտոմեքենաների գազի բալոնների 5 խոշոր պայթյուն։