https://arm.sputniknews.ru/20250903/hnaravvor-e-irani-ev-magate-i-nerkajacucichnern-arajika-orerin-handipen-viennajum-grvosi-93124707.html
Հնարավոր է` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպեն Վիեննայում. Գրոսի
Հնարավոր է` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպեն Վիեննայում. Գրոսի
Sputnik Արմենիա
Պաշտոնյան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի: 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T20:02+0400
2025-09-03T20:02+0400
2025-09-03T20:02+0400
մագատէ
ռաֆայել գրոսի
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac87e8f12994f6ce94f67ac3f9b98e61.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ քայլեր են արվում առաջիկա օրերի ընթացքում կազմակերպել կառույցի ներկայացուցիչների հանդիպումը իրանական կողմի հետ: Նա այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությանը։Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի, և դա պետք է ստուգել:Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Փաստաթղթի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:Իրանը համագործակցության վերականգնման պայման է համարում երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1508:1130_1920x0_80_0_0_a453801b28e84673c121f7b07b6c55e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, ռաֆայել գրոսի, իրանի իսլամական հանրապետություն
մագատէ, ռաֆայել գրոսի, իրանի իսլամական հանրապետություն
Հնարավոր է` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպեն Վիեննայում. Գրոսի
Պաշտոնյան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ քայլեր են արվում առաջիկա օրերի ընթացքում կազմակերպել կառույցի ներկայացուցիչների հանդիպումը իրանական կողմի հետ: Նա այդ մասին հայտնել է
«Reuters» գործակալությանը։
«Տեսչական այց կատարելու համար փորձում ենք նոր հանդիպում անցկացնել, գուցե այստեղ՝ Վիեննայում։ Շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք համաձայնեցնել դա մինչև հաջորդ շաբաթ», - ասել է Գրոսին։
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի, և դա պետք է ստուգել:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Փաստաթղթի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանը համագործակցության վերականգնման պայման է համարում երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը: