https://arm.sputniknews.ru/20250903/hh-agn-um-chgiten-erb-karvogh-e-bekum-linel-erevani-ev-ankaraji-haraberutjunnerum-93107034.html
ՀՀ ԱԳՆ-ում չգիտեն՝ երբ կարող է բեկում լինել Երևանի և Անկարայի հարաբերություններում
ՀՀ ԱԳՆ-ում չգիտեն՝ երբ կարող է բեկում լինել Երևանի և Անկարայի հարաբերություններում
Sputnik Արմենիա
Արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահեցնում են, որ հասարակությանն անպայման կտեղեկացնեն կարգավորման գործընթացում նոր զարգացումների մասին։ 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T14:32+0400
2025-09-03T14:32+0400
2025-09-03T14:37+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
թուրքիա
սահման
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59463737_0:0:771:434_1920x0_80_0_0_182fed7e3b372f07475200818f24a679.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալներ չունի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման կոնկրետ ժամկետների մասին:Նման եզրակացության կարելի է հանգել՝ ելնելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը տրված պատասխանից։Մասնավորապես, մենք հետաքրքրվել էինք երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների մասին, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ինչպես նաև երբ է սպասվում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների (այդ թվում ՝ հատուկ ներկայացուցիչների) հանդիպումը։Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ուղարկել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցի հղումը:Հարցազրույցի ընթացքում համապատասխան հարցին նախարարը պատասխանել էր, որ Երևանը թուրքական կողմի հետ բավականին բովանդակալից և դինամիկ երկխոսություն ունի ինչպես պաշտոնական դիվանագիտական մակարդակով, այնպես էլ փակ դռների հետևում:Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել վերընթերցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ հունիսի 20-ին Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ԱԳՆ-ից հավաստիացրել են, որ հանրությանն անպայման կտեղեկացնեն կարգավորման գործընթացի զարգացման մասին։Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը անվանակոչել Թալեաթի պատվինՀիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով իրենց հատուկ ներկայացուցիչներին։2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկեցին կարգավորման հետագա գործընթացը, վերահաստատեցին առանց նախապայմանների այդ գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը, որի արդյունքը պետք է լինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու երկու երկրների միջև սահմանների բացումը։ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Նյու Յորքի «թուրքական տանը» և ընդգծել են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու, հարաբերություններին նոր լիցք հաղորդելու պատրաստակամությունը։ 2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետ դեռ չկա. ՌԻԱ–ի աղբյուր
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59463737_0:0:601:450_1920x0_80_0_0_4fdcd2cc50154ebf147ef4ffbe57d185.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, թուրքիա, սահման, արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, թուրքիա, սահման, արարատ միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ում չգիտեն՝ երբ կարող է բեկում լինել Երևանի և Անկարայի հարաբերություններում
14:32 03.09.2025 (Թարմացված է: 14:37 03.09.2025) Արտաքին քաղաքական գերատեսչությունում վստահեցնում են, որ հասարակությանն անպայման կտեղեկացնեն կարգավորման գործընթացում նոր զարգացումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալներ չունի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման կոնկրետ ժամկետների մասին:
Նման եզրակացության կարելի է հանգել՝ ելնելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը տրված պատասխանից։
Մասնավորապես, մենք հետաքրքրվել էինք երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների մասին, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ինչպես նաև երբ է սպասվում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների (այդ թվում ՝ հատուկ ներկայացուցիչների) հանդիպումը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ուղարկել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցի հղումը:
Հարցազրույցի ընթացքում համապատասխան հարցին նախարարը պատասխանել էր, որ Երևանը թուրքական կողմի հետ բավականին բովանդակալից և դինամիկ երկխոսություն ունի ինչպես պաշտոնական դիվանագիտական մակարդակով, այնպես էլ փակ դռների հետևում:
«Պաշտոնական հրապարակային մակարդակում և փակ դռների հետևում, այսինքն` հանդիպումների ընթացքում, ինչ-որ լսել ենք Թուրքիայից, հետևյալն է՝ մենք խնդիր չունենք, մենք ուզում ենք, պատրաստ ենք բացել սահմանները, հաստատել հարաբերություններ, բայց մենք պետք է դա անենք Հայաստան-Ադրբեջան կարգավորումից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է Միրզոյանը։
Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել վերընթերցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած
հաղորդագրությունը: Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ հունիսի 20-ին Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
ԱԳՆ-ից հավաստիացրել են, որ հանրությանն անպայման կտեղեկացնեն կարգավորման գործընթացի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով իրենց հատուկ ներկայացուցիչներին։
2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկեցին կարգավորման հետագա գործընթացը, վերահաստատեցին առանց նախապայմանների այդ գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունը, որի արդյունքը պետք է լինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու երկու երկրների միջև սահմանների բացումը։ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Նյու Յորքի «թուրքական տանը» և ընդգծել են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու, հարաբերություններին նոր լիցք հաղորդելու պատրաստակամությունը։ 2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։