00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Իրանի շահերի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի. Սոբհանի

© SputnikՄեհդի Սոբհանի
Մեհդի Սոբհանի - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2025
Բաժանորդագրվել
Իրանի դեսպանը կարծում է, որ Սյունիքի մարզով անցնող երթուղու վերաբերյալ անհանգստանալու հիմքեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկի Իրանի շահերի դեմ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին «Isca News»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղին, որը անցնելու է ՀՀ տարածքով։
Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերը պարունակում են հինգ սկզբունք` ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն, որոնց հավատարիմ է նաև Իրանը։ Հետևաբար, ըստ նրա, անհանգստանալու պատճառ չկա:
«Հայաստանը չի ձեռնարկի որևէ քայլ, որը կհակասի Իրանի Իսլամական Հանրապետության շահերին և երկու երկրների հարաբերություններին», - ասել է Սոբհանին:
Նա հավելել է` ո՛չ խաղաղության համաձայնագրի նախագծում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ չի հիշատակվում «միջանցք» կոչվող որևէ բան, այլ քննարկվում է միայն տրանսպորտային ուղիների բացումը, որոնք կապահովեն Ադրբեջանի մուտքը Նախիջևան: Իսկ Հայաստանն էլ իր հերթին Իրանի Ջուլֆայի հետ կապված կլինի երկաթուղով։
Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ ՀՀ–ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն գրանցելու, ինչպես նաև օպերատոր և ներդրող սահմանելու մասին։ Այն ամբողջությամբ կիրականացվի Հայաստանի ազգային ինքնիշխանության և իրավազորության շրջանակում: Նա նշել է, որ ճանապարհը գործելու է Հայաստանի անվտանգության և մաքսային մարմինների վերահսկողության ներքո:
«Ըստ համաձայնագրի` դա կլինի օպերատորի գործառույթ, այլ ոչ թե երթուղու սեփականության»,- ասել է Սոբհանին:
Սոբհանին վստահեցրել է` Հայաստանի կառավարությունը Իրանի նախագահի այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի հետ ընդհանուր սահմանն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի, և իրենք որևէ վնաս չեն հասցնի դրան:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0