Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեծ շքերթ. Պեկինը ցուցադրեց «միջուկային եռյակի» հրթիռները
Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեծ շքերթ. Պեկինը ցուցադրեց «միջուկային եռյակի» հրթիռները
Sputnik Արմենիա
Շքերթին ներկա էին ավելի քան 26 պետության ղեկավարներ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նստած էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի աջ կողմում, ձախ կողմում՝ Հյուսիսային... 03.09.2025, Sputnik Արմենիա
Պեկինը ցուցադրել է աշխարհի ամենամեծ բանակի հզորությունը Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին: Շքերթին մասնակցել է մոտ 40 000 զինծառայող և գրեթե 500 տեսակ ռազմական տեխնիկա:Այս տարվա շքերթին նվագում էր ամենամեծ միացյալ ռազմական նվագախումբը, որը բաղկացած է ավելի քան հազար մարդուց: Չինաստանը ցուցադրեց նոր սերնդի այնպիսի զենքեր, ինչպիսիք են տանկերը, տախտակամածային ինքնաթիռներն ու չորրորդ սերնդի կործանիչները, անօդաչու ինտելեկտուալ և հակադրոնային սարքերը, ինչպես նաև առաջադեմ հրթիռները, այդ թվում՝ գերձայնային:Շքերթի ժամանակ զենքերի նոր տեսակներ ցուցադրվեցին։
Շքերթին ներկա էին ավելի քան 26 պետության ղեկավարներ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նստած էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի աջ կողմում, ձախ կողմում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն էր: Շքերթին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Պեկինը ցուցադրել է աշխարհի ամենամեծ բանակի հզորությունը Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին: Շքերթին մասնակցել է մոտ 40 000 զինծառայող և գրեթե 500 տեսակ ռազմական տեխնիկա:
Պեկինի Թիենանմեն հրապարակում ելույթ ունենալիս՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ կարևոր է չմոռանալ պատմության դասերը և հարաբերությունները կառուցել հավասարության հիմքի վրա: Նրա խոսքով՝ Չինաստանի ժողովրդի վերածնունդն անկասելի է, աշխարհի երկրներն էլ պետք է վերացնեն պատերազմների արմատական պատճառները և կանխեն պատմական ողբերգությունների կրկնությունը:
Այս տարվա շքերթին նվագում էր ամենամեծ միացյալ ռազմական նվագախումբը, որը բաղկացած է ավելի քան հազար մարդուց: Չինաստանը ցուցադրեց նոր սերնդի այնպիսի զենքեր, ինչպիսիք են տանկերը, տախտակամածային ինքնաթիռներն ու չորրորդ սերնդի կործանիչները, անօդաչու ինտելեկտուալ և հակադրոնային սարքերը, ինչպես նաև առաջադեմ հրթիռները, այդ թվում՝ գերձայնային: