https://arm.sputniknews.ru/20250903/erevany-kdarna-grqi-majraqaghaq-book-festi-grakan-mrcujtin-dimel-e-108-grvogh-25-erkric-93111466.html
Երևանը կդառնա գրքի մայրաքաղաք. «Book fest»–ի գրական մրցույթին դիմել է 108 գրող 25 երկրից
Երևանը կդառնա գրքի մայրաքաղաք. «Book fest»–ի գրական մրցույթին դիմել է 108 գրող 25 երկրից
Sputnik Արմենիա
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T15:51+0400
2025-09-03T15:51+0400
2025-09-03T15:51+0400
հայաստան
գիրք
փառատոն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80331181_0:16:1600:916_1920x0_80_0_0_6ababaaf8d60b86c618ef1343f8dd202.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Երևանը 3 օրով կդառնա գրքի մայրաքաղաք. միջազգային 8-րդ փառատոնը` «Book fest 2025»-ը, այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը։ Գրքի տոնավաճառը կկազմակերպվի Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում: Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։«Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ' առաջարկելով բացառիկ զեղչեր: Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց»,– ասաց նա:ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ Երևանը փառատոնի ընթացքում կհյուրընկալի հայ և արտասահմանյան հրատարակչությունների, նշանավոր գրողների, գրականագետների, արվեստագետների և հազարավոր ընթերցողների:Նա ընդգծեց, որ միջոցառումը շահույթ չի հետապնդում, ցուցահանդես-տոնավաճառի բոլոր տաղավարները տրամադրվում են անվճար` ստեղծելով բաց և հասանելի միջավայր, որտեղ գրահրատարակչական դաշտի ներկայացուցիչները կարող են ներկայացնել և վաճառել իրենց գրքերը:Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն էլ հայտնեց, որ փառատոնի բաղկացուցիչ մաս կազմող գրական մրցույթին այս տարի դիմել է 108 գրող 25 երկրից` Մալթա, Մոլդովա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն:Նա ընդգծեց, որ մեկ այլ կարևոր նորամուծություն է Միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիրը, որի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը` ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալությունների միջև:Սեպտեմբերի 7-ին` ժամը 19-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անուններըԳրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Փառատոնը` որպես գրական ոլորտի ներկայացուցիչներին միավորող հարթակ, անցկացվում է 2017 թվականից։ Նախորդ տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30 000 այցելու, այդ թվում` հարևան երկրներից:Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80331181_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9adc0c617eb40f68583f6525d0df4475.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գիրք, փառատոն, երևան
հայաստան, գիրք, փառատոն, երևան
Երևանը կդառնա գրքի մայրաքաղաք. «Book fest»–ի գրական մրցույթին դիմել է 108 գրող 25 երկրից
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Փառատոնն անցկացվում է 2017 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Երևանը 3 օրով կդառնա գրքի մայրաքաղաք. միջազգային 8-րդ փառատոնը` «Book fest 2025»-ը, այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը։ Գրքի տոնավաճառը կկազմակերպվի
Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում: Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ' առաջարկելով բացառիկ զեղչեր: Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` 12:00-ին,
Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց»,– ասաց նա:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ Երևանը փառատոնի ընթացքում կհյուրընկալի հայ և արտասահմանյան հրատարակչությունների, նշանավոր գրողների, գրականագետների, արվեստագետների և հազարավոր ընթերցողների:
Նա ընդգծեց, որ միջոցառումը շահույթ չի հետապնդում, ցուցահանդես-տոնավաճառի բոլոր տաղավարները տրամադրվում են անվճար` ստեղծելով բաց և հասանելի միջավայր, որտեղ գրահրատարակչական դաշտի ներկայացուցիչները կարող են ներկայացնել և վաճառել իրենց գրքերը:
«Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի համագործակցության շրջանակում առաջին անգամ կներկայացնենք Սարոյանի անվան մրցանակը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը: Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ` խրախուսելով պատմվածագրությունն ու գրական վարպետությունը»,–ասաց նա:
Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն էլ հայտնեց, որ փառատոնի բաղկացուցիչ մաս կազմող գրական մրցույթին այս տարի դիմել է 108 գրող 25 երկրից` Մալթա, Մոլդովա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն:
Նա ընդգծեց, որ մեկ այլ կարևոր նորամուծություն է Միջազգային հրատարակիչների ֆելոուշիփ ծրագիրը, որի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը` ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալությունների միջև:
«Հայաստան են ժամանելու հրատարակիչներ Միջազգային հրատարակիչների ասոցիացիայից, Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից: Այցի շրջանակում նրանք պարտավորվում են հայ հեղինակի գործ թարգմանել իրենց երկրի լեզվով»,– ասաց նա:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 19-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անունները
Գրքի երևանյան միջազգային փառատոնը
Հայաստանում գրահրատարակչական ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Փառատոնը` որպես գրական ոլորտի ներկայացուցիչներին միավորող հարթակ, անցկացվում է 2017 թվականից։ Նախորդ տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30 000 այցելու, այդ թվում` հարևան երկրներից:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: