00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն մեծ կայունություն է ցույց տվել աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին. փորձագետ

© Sputnik / Asatur Yesayants Asatur YesayantsԳևորգ Պողոսյան
Գևորգ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2025
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով՝ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական տրանսֆորմացիների կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) բարձր աստիճանի կայունություն է ցուցադրել աշխարհաքաղաքական վերջին տրանսֆորմացիաների ֆոնին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ ասաց ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Գևորգ Պողոսյանը։
Օվերչուկը հույս ունի, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի մասով Հայաստանը կկայացնի հավասարակշռված որոշում
Նա նշեց, որ միության շարժիչներից մեկը՝ Ռուսաստանը, գտնվելով աննախադեպ պատժամիջոցների տակ, գործընկերների հետ համատեղ կարողացել է սահմանափակումները շրջանցելու մեխանիզմներ մշակել, ինչը թույլ է տվել նվազագույնի հասցնել տնտեսական կորուստները։ Այս առումով զգալի տնտեսական օգուտներ է ստացել նաև Հայաստանը։
«Ռուսական ապրանքների վերարտահանման ոլորտում ակտիվ աշխատանքի շնորհիվ երկրի ֆինանսատնտեսական շրջանառությունը նկատելիորեն աճել է, ինչը դրական է ազդել ՀՆԱ-ի դինամիկայի վրա։ Այս փորձը ցույց տվեց, որ նույնիսկ աշխարհաքաղաքական ճնշման պայմաններում կարելի է փոխշահավետ լուծումներ գտնել՝ ապահովելով տնտեսական կայունությունը»,-նշեց նա։
Ընդ որում, ԵԱՏՄ-ն զարգանում է չափազանց բարդ մրցակցային միջավայրում՝ բախվելով ոչ միայն արտաքին ճնշումների, այլև ներքին մարտահրավերների։
Այսօր վերլուծաբանները, տնտեսագետներն ու քաղաքական գործիչները ստիպված են աշխատել նոր տեսակի լսարանի՝ Z սերնդի (ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված մարդիկ) հետ, որոնք կենտրոնացած են արևմտյան արժեքների վրա, ակտիվորեն ներգրավված են թվային միջավայրում և այլ կերպ են ընկալում գլոբալ ինտեգրման գործընթացները:
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը
«Անհրաժեշտություն է առաջանում ստեղծել նոր բովանդակություն և վերլուծական հարթակներ, որոնք միավորվելով դառնում են մետասոցիում՝ միջավայր, որտեղ թվային ակտիվությունը որոշիչ գործոն է դառնում հանրային կարծիքի և քաղաքական նախասիրությունների ձևավորման համար»,-ասում է նա:
Դրանից բացի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության և պրոթուրանական նախագծերի հետ միասին ակտիվորեն աշխատում է ԵՄ Եվրոպական ինտեգրման կենտրոնը։ Այն փորձում է իր ուղեծիր ներքաշել նախկին խորհրդային հանրապետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, ազդեցություն ունի Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի վրա։
Բացի արտաքին ազդեցությունից, ուժեղանում է նաև ներքին մրցակցությունը։ Լուրջ խաղացողներ են դառնում ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն, որոնք տնտեսական փոխգործակցության սեփական մոդելներն են առաջարկում։
Պողոսյանը կարծում է, որ այս իրավիճակում ԵԱՏՄ-ն բարդ ժամանակներ է ապրում։ Ինտեգրման գործընթացն արգելակվում է, ինչը մասամբ բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը՝ միության հիմնական շարժիչը, կենտրոնացած է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրադարձությունների վրա։ Սա օբյեկտիվորեն սահմանափակում է հնարավորությունները լայնածավալ նախաձեռնությունների և համագործակցության խորացման առումով։
«Թրամփի ուղին» հակասու՞մ է ԵԱՏՄ հիմնական սկզբունքներին, կամ օգու՞տն է շատ, թե՞ վնասը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը մատնանշեց վերլուծական գործունեության հետ կապված խնդիրները:
Նրա խոսքով՝ այս պահին կան վերլուծական ուժեր, սակայն նրանք ստիպված անցել են այլ թեմայի։ Այդ պատճառով էլ ստեղծվել է Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումը, որը կոչված է հավաքել և համակարգել ցրված ուժերը։ Նա նշեց, որ կոնսորցիումի խնդիրներն են Եվրասիական ինտեգրման շարունակական զարգացումը, որը կլինի բաց ուրվագծի ձևաչափով և հաշվի կառնի ԵՄ-ի սխալները:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-13–ը Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում՝ Ղրղզստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակներում կկայանա 4-րդ Եվրասիական վերլուծական համաժողովը (ԵՎՀ-2025)։ Դրա ընթացքում կքննարկվեն եվրասիական մեծ գործընկերության հեռանկարները՝ որպես զարգացման և անվտանգության հիմքեր։
Լրահոս
0