00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ ՄԽ–ի առաքելությունը չի կարող սպառված համարվել. ՀՀ նախկին վարչապետն ասել է` ինչու

© AP Photo / Mark SchiefelbeinԴոնալդ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Դոնալդ Թրամփը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, որը 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման ակունքներում է եղել, պնդում է, որ նույնիսկ Մինսկի խմբի լուծարումը չի նշանակում Արցախի հարցի վերջնական լուծում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Իր ներկայությամբ համաձայնելով ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարման գործընթացի մեկնարկին` Դոնալդ Թրամփը նպաստեց ուժի չկիրառման կարևորագույն սկզբունքի ոտնահարմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը։
Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ Կառույցը լուծարելու խնդրանքով ԵԱՀԿ–ին դիմել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները օգոստոսին` Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո։
Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, որը 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավրոման ակունքներում է եղել, պնդում է, որ նույնիսկ Մինսկի գործընթացի լուծարումը չի նշանակում Արցախի հարցի վերջնական փակում։ Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված հակամարտությունը լուծեց պատերազմով, ցեղասպանությամբ և բռնի տեղահանմամբ։ Իսկ դա ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման միջազգային սկզբունքի խախտում է։

«Բիրտ ուժի կիրառմամբ, այն էլ` ցեղասպանական գործողությունների արդյունքում, որևէ հակամարտություն կարգավորված չի կարող համարվել։ Եթե այսօր ինչ–ինչ նկատառումներից ելնելով շատ պետություններ, այդ թվում` ԵԱՀԿ անդամ պետությունները, աչք են փակում այս հանգամանքի վրա, դա չի նշանակում, որ կոնֆլիկտը կարգավորված է։ Ավելին` ես խորապես համոզված եմ, որ վաղ թե ուշ գլոբալ աշխարհակարգի ձևավորման այս տեկտոնիկ տեղաշարժերի ավարտից հետո մեծ պետությունները դարձյալ վերադառնալու են Արցախի խնդրին, որովհետև դա սարսափելի նախադեպ է, և դա բխելու է իրենց շահերից»,– կարծում է Խոսրով Հարությունյանը։

Բացի այդ, նախկին վարչապետի դիտարկմամբ, քանի դեռ աշխարհում գործում է ուժի կիրառմամբ ազգամիջյան կոնֆլիկտների չկարգավորման սկզբունքը, ԵԱՀԿ ՄԽ–ի առաքելությունը չի կարող սպառված համարվել։ Որպես օրինակ, Հարությունյանը հիշեցնում է Կիպրոսի հարցը, նաև Հայոց ցեղասպանության խնդիրը, որից Թուրքիան այդպես էլ չի կարողանում ձերբազատվել։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը:
ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
Լրահոս
0