https://arm.sputniknews.ru/20250902/shhk-gagatnazhvoghvovy-cujc-tvec-rd-chinastanhndkastan-miasnutjuny-hamashkharhajin-mamul-93024729.html
ՇՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց ՌԴ–Չինաստան–Հնդկաստան միասնությունը. համաշխարհային մամուլ
ՇՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց ՌԴ–Չինաստան–Հնդկաստան միասնությունը. համաշխարհային մամուլ
Sputnik Արմենիա
Արևմտյան մամուլը նշում է, որ Պուտինը, Սի Ծինփինը և Մոդին հզոր ազդանշան ուղարկեցին Վաշինգտոնին։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T10:31+0400
2025-09-02T10:31+0400
2025-09-02T11:46+0400
ռուսաստան
շհկ
չինաստան
հնդկաստան
վլադիմիր պուտին
նարենդրա մոդի
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93020783_0:0:2728:1535_1920x0_80_0_0_7c4f95443d0b2da2c3321b537b79ccd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը ցույց տվեց Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդների միասնությունը արևմտյան աշխարհակարգին դիմակայելու հարցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Newsweek» ամսագրին։Պարբերականը հավելել է, որ գագաթնաժողովի ժամանակ երեք երկրների առաջնորդները ողջունեցին իրենց նոր դաշինքները և նշեցին միջոցառման շրջանակում իրենց «կենսուրախ շփումը»։Ամսագիրը գրում է, որ «նման տեսարան գրեթե անհնար էր պատկերացնել ընդամենը մի քանի շաբաթ առաջ, իսկ այժմ երեք առաջնորդներն էլ միասնական են համաշխարհային աշխարհակարգին դիմակայելու հարցում, աշխարհակարգ, որում գերիշխում է ԱՄՆ–ն։«Axios»–ն իր հերթին նշում է, որ Թրամփին չհաջողվեց Ռուսաստանին հեռացնել իր դաշնակիցներից։ Երբ Մոդին բախվեց ԱՄՆ նախագահի կողմից մաքսատուրքերի և վիրավորանքների, նա շատ ավելի բարյացակամ սկսեց շփվել Պուտինի և Սի Ծինփինի հետ։ Նշվում է, որ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելը նրա առաջին այցն էր Չինաստան վերջին յոթ տարվա ընթացքում։Համատեղ լուսանկարը, որում առաջնորդները միմյանց «ձեռք են բռնել» լրատվամիջոցն անվանել է խորհրդանշական ժեստ, որը հարված է հասցնում դաշնակիցներին բաժանելու Թրամփի բոլոր փորձերին։«The Wall Street Journal»-ը ՇՀԿ գագաթնաժողովը անվանել է լուրջ մարտահրավեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության համար։ Նման միասնությունը պատասխանն էր Թրամփի՝ Պեկինին զսպելու, ռուս-չինական կապերը խզելու և Հնդկաստանին ռուսական նավթ գնելուց հետ պահելու փորձերին։Պուտինը և Սի Ծինփինը բանակցում են Պեկինում. նրանք խոսել են ՌԴ–ՉԺՀ հարաբերությունների մասինՇՀԿ գագաթնաժողովից անմիջապես հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հարցազրույց է տվել «Fox Business»-ին, որում փորձել է նվազեցնել երեք առաջնորդների հանդիպման նշանակությունը։ Նա այդ հանդիպումը «ցուցադրական» է որակել։ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը պատասխանել է արևմտյան երկրների արձագանքին, այդ թվում՝ գագաթնաժողովի վերաբերյալ լրատվամիջոցների բացասական հրապարակումներին։ Նրա կարծիքով` նման հրապարակումները պայմանավորված են բացառապես այն մտավախությամբ, որ ՇՀԿ երկրները միավորվում են և համանման նպատակներ են հետապնդում։ՇՀԿ գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ավելի քան 20 պետությունների ղեկավարների մասնակցությամբ, անցկացվեց օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Թիենծին քաղաքում (Հյուսիսային Չինաստան): Ինչպես նշել է Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինը, սա միավորման գոյության ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ ֆորումն էր:Այսօր ՇՀԿ-ի կազմում 10 անդամ պետություն կա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող 2 երկիր (Աֆղանստանը և Մոնղոլիան) և 14 երկխոսության գործընկեր (Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան): Այն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունն է՝ բնակչության թվով, աշխարհագրական ընդգրկումով և զարգացման ներուժով:
չինաստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93020783_0:0:2728:2047_1920x0_80_0_0_bacdf150b859420ec994944aaa611780.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, շհկ, չինաստան, հնդկաստան, վլադիմիր պուտին, նարենդրա մոդի, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ռուսաստան, շհկ, չինաստան, հնդկաստան, վլադիմիր պուտին, նարենդրա մոդի, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ՇՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց ՌԴ–Չինաստան–Հնդկաստան միասնությունը. համաշխարհային մամուլ
10:31 02.09.2025 (Թարմացված է: 11:46 02.09.2025) Արևմտյան մամուլը նշում է, որ Պուտինը, Սի Ծինփինը և Մոդին հզոր ազդանշան ուղարկեցին Վաշինգտոնին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը ցույց տվեց Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդների միասնությունը արևմտյան աշխարհակարգին դիմակայելու հարցում։ Այս մասին գրում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Newsweek» ամսագրին։
Պարբերականը հավելել է, որ գագաթնաժողովի ժամանակ երեք երկրների առաջնորդները ողջունեցին իրենց նոր դաշինքները և նշեցին միջոցառման շրջանակում իրենց «կենսուրախ շփումը»։
Ամսագիրը գրում է, որ «նման տեսարան գրեթե անհնար էր պատկերացնել ընդամենը մի քանի շաբաթ առաջ, իսկ այժմ երեք առաջնորդներն էլ միասնական են համաշխարհային աշխարհակարգին դիմակայելու հարցում, աշխարհակարգ, որում գերիշխում է ԱՄՆ–ն։
«Axios»–ն իր հերթին նշում է, որ Թրամփին չհաջողվեց Ռուսաստանին հեռացնել իր դաշնակիցներից։ Երբ Մոդին բախվեց ԱՄՆ նախագահի կողմից մաքսատուրքերի և վիրավորանքների, նա շատ ավելի բարյացակամ սկսեց շփվել Պուտինի և Սի Ծինփինի հետ։ Նշվում է, որ ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելը նրա առաջին այցն էր Չինաստան վերջին յոթ տարվա ընթացքում։
Համատեղ լուսանկարը, որում առաջնորդները միմյանց «ձեռք են բռնել» լրատվամիջոցն անվանել է խորհրդանշական ժեստ, որը հարված է հասցնում դաշնակիցներին բաժանելու Թրամփի բոլոր փորձերին։
«The Wall Street Journal»-ը ՇՀԿ գագաթնաժողովը անվանել է լուրջ մարտահրավեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության համար։ Նման միասնությունը պատասխանն էր Թրամփի՝ Պեկինին զսպելու, ռուս-չինական կապերը խզելու և Հնդկաստանին ռուսական նավթ գնելուց հետ պահելու փորձերին։
ՇՀԿ գագաթնաժողովից անմիջապես հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հարցազրույց է տվել «Fox Business»-ին, որում փորձել է նվազեցնել երեք առաջնորդների հանդիպման նշանակությունը։ Նա այդ հանդիպումը «ցուցադրական» է որակել։
ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը պատասխանել է արևմտյան երկրների արձագանքին, այդ թվում՝ գագաթնաժողովի վերաբերյալ լրատվամիջոցների բացասական հրապարակումներին։ Նրա կարծիքով` նման հրապարակումները պայմանավորված են բացառապես այն մտավախությամբ, որ ՇՀԿ երկրները միավորվում են և համանման նպատակներ են հետապնդում։
ՇՀԿ գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ավելի քան 20 պետությունների ղեկավարների մասնակցությամբ, անցկացվեց օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Թիենծին քաղաքում (Հյուսիսային Չինաստան): Ինչպես նշել է Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինը, սա միավորման գոյության ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ ֆորումն էր:
Այսօր ՇՀԿ-ի կազմում 10 անդամ պետություն կա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող 2 երկիր (Աֆղանստանը և Մոնղոլիան) և 14 երկխոսության գործընկեր (Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան): Այն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունն է՝ բնակչության թվով, աշխարհագրական ընդգրկումով և զարգացման ներուժով: