00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Քննարկել ենք հակամարտության դադարեցման միջոցները․ Էրդողանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

© POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը  - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2025
Բաժանորդագրվել
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ երկխոսությունից:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Չինաստանում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավոր միջոցները: Այս մասին նա լրագրողներին ասել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից վերադառնալուց հետո՝ ինքնաթիռում:
Ռուսաստանը հանդես է գալիս ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու օգտին
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նախօրեին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են վարել: Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային օրակարգը, մասնավորապես` Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը արդար խաղաղությամբ դադարեցնելու հնարավոր միջոցները։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հարցով կանոնավոր շփումներ է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Էրդողանը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները դեռևս պատրաստ չեն հանդիպել։ Միևնույն ժամանակ, ինքը չի պատրաստվում հրաժարվել նրանց հետ երկխոսությունից։
«Հարգելի՛ պարոն Պուտին, պարոն Զելենսկի և եվրոպական առաջնորդներ, մենք մշտական կապի մեջ ենք։ Թուրքիայի արտգործնախարարն ու հետախուզության ղեկավարն անհրաժեշտ բանակցություններ են վարում իրենց գործընկերների հետ։ Այս բանակցությունները մշտապես արագացնում են գործընթացը։ Մենք մի երկիր ենք, որը Ստամբուլում ուղիղ բանակցությունների շնորհիվ զարգացրել և ամրապնդել է երկխոսության հիմքը», - հայտարարել է Էրդողանը։
Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ–ին անդամակցելու հայտը
ՇՀԿ գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ավելի քան 20 պետությունների ղեկավարների մասնակցությամբ, անցկացվեց օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Թիենծին քաղաքում (Հյուսիսային Չինաստան): Ինչպես նշել է Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինը, սա միավորման գոյության ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ ֆորումն էր:
Այսօր ՇՀԿ-ի կազմում 10 անդամ պետություն կա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող 2 երկիր (Աֆղանստանը և Մոնղոլիան) և 14 երկխոսության գործընկեր (Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան): Այն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունն է՝ բնակչության թվով, աշխարհագրական ընդգրկումով և զարգացման ներուժով:
Լրահոս
0