https://arm.sputniknews.ru/20250902/putiny-ev-si-tsinpiny-banakcum-en-pekinum-nranq-khvosel-en-rdchzhh-haraberutjunneri-masin-93021050.html
Պուտինը և Սի Ծինփինը բանակցում են Պեկինում. նրանք խոսել են ՌԴ–ՉԺՀ հարաբերությունների մասին
Պուտինը և Սի Ծինփինը բանակցում են Պեկինում. նրանք խոսել են ՌԴ–ՉԺՀ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Պուտինը և Սի Ծինփինի բանակցություններին մասնակցում են նաև պատվիրակությունների անդամները։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T09:20+0400
2025-09-02T09:20+0400
2025-09-03T19:39+0400
չինաստան
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
շհկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93016537_0:0:3154:1774_1920x0_80_0_0_5c35511be7c510d6522ddb139b1fbbff.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակելի է անվանել։Ավելի վաղ Պեկինում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի առաջնորդների եռակողմ հանդիպումը։Սի Ծինփինը հիշեցրել է Ռուսաստանի և Չինաստանի ընդհանուր ժառանգության մասին. մայիսի 9-ին և սեպտեմբերի 3-ին երկրները փոխադարձաբար ներկա են լինում Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։ «Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ մղել ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը»,– նշել է նա։Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակում են։ Նա ընդգծել է, որ դա ամբողջությամբ արտահայտվեց Չինաստանի առաջնորդի` Ռուսաստան կատարած մայիսյան այցի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը համատեղ մասնակցելու ընթացքում։Չինաստան մեկնած ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են կառավարության անդամները և առանցքային գերատեսչությունների ղեկավարները։ՌԴ–ին և Թուրքիային կայունություն է պետք Կովկասում. Էրդողանը` Պուտինի հետ հանդիպման ժամանակ
https://arm.sputniknews.ru/20250901/inchi-masin-en-khvosel-putinn-u-mvodin-chinastanum-92984526.html
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93016537_116:0:2847:2048_1920x0_80_0_0_a8f85eb78361aa1be5b5740bbb21a639.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), շհկ
չինաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), շհկ
Պուտինը և Սի Ծինփինը բանակցում են Պեկինում. նրանք խոսել են ՌԴ–ՉԺՀ հարաբերությունների մասին
09:20 02.09.2025 (Թարմացված է: 19:39 03.09.2025) Պուտինը և Սի Ծինփինի բանակցություններին մասնակցում են նաև պատվիրակությունների անդամները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն օրինակելի է անվանել։
Ավելի վաղ Պեկինում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
«Չին-ռուսական հարաբերությունները հաղթահարել են միջազգային կոնյունկտուրայի փորձությունը և դարձել միջպետական հարաբերությունների, հավերժ բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության, փոխշահավետ համագործակցության և փոխշահավետության օրինակ», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Սի Ծինփինը հիշեցրել է Ռուսաստանի և Չինաստանի ընդհանուր ժառանգության մասին. մայիսի 9-ին և սեպտեմբերի 3-ին երկրները փոխադարձաբար ներկա են լինում Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։ «Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ մղել ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը»,– նշել է նա։
Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակում են։ Նա ընդգծել է, որ դա ամբողջությամբ արտահայտվեց Չինաստանի առաջնորդի` Ռուսաստան կատարած մայիսյան այցի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը համատեղ մասնակցելու ընթացքում։
Չինաստան մեկնած ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են կառավարության անդամները և առանցքային գերատեսչությունների ղեկավարները։