https://arm.sputniknews.ru/20250902/mez-arajarkum-en-voch-te-khaghaghutjun-ajl-meghsakcutjun-hh-nakhkin-artgvortsnakharar-93042193.html
Մեզ առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն․ ՀՀ նախկին արտգործնախարար
Մեզ առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն․ ՀՀ նախկին արտգործնախարար
Sputnik Արմենիա
Արա Այվազյանը վստահ է, որ իշխանությունները փորձում են մեզ ստիպել ընդունել պարտությունն ու վերաձևավորել ազգային ինքնությունը։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T13:42+0400
2025-09-02T13:42+0400
2025-09-02T13:43+0400
հայաստան
արա այվազյան
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/0c/76997958_0:93:1600:993_1920x0_80_0_0_5e6f92f82df3e5318e4f848c92363701.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի էջը փակելով` ՀՀ իշխանությունները հիմա առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։Նրա խոսքով՝ փորձ է արվում հայ ժողովրդի ուշադրությունը շեղել տառապանքից, օրինականացնել պարտությունն ու վերաձևավորվել մեր ազգային ինքնությունը։ Նպատակն է ստիպել հայ ժողովրդին ընդունել պարտությունը ոչ միայն տարածքային, այլև բարոյական և հոգևոր առումներով։ Նախկին նախարարը վստահ է՝ հնարավոր չէ ջնջել արյունով, մշակույթով և հիշողությամբ գրված պատմությունը։ Արցախը պարզապես տարածք չէ․ այն ինքնորոշման, դիմադրողականության և ինքնության պատմություն է, որն ապրում է Հայաստանում և սփյուռքում ցրված ընտանիքներում։Ըստ նրա՝ թեպետ աշխարհաքաղաքական իրականությունը փոխվել է, սակայն մարդկային իրականությունն անփոփոխ է․ մինչև չհարգվեն Արցախի ժողովրդի իրավունքները, արժանապատվությունն ու պատմությունը, չի լինի ավարտ։Նախկին արտգործնախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն օրինականացրեց ուժի կիրառումը, խրախուսեց էթնիկ զտումները և անտեսեց Արցախում հայկական ժառանգության և ինքնության միտումնավոր ոչնչացումը։ Ըստ նրա՝ ոչ միայն որևէ փոխհատուցում չառաջարկվեց բռնի տեղահանվածների, արդարադատություն՝ զոհերի և պատասխանատվություն՝ մեղավորների համար։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/0c/76997958_133:0:1556:1067_1920x0_80_0_0_3d42f044d8d88af368349f496d64d641.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արա այվազյան, արցախ
հայաստան, արա այվազյան, արցախ
Մեզ առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն․ ՀՀ նախկին արտգործնախարար
13:42 02.09.2025 (Թարմացված է: 13:43 02.09.2025) Արա Այվազյանը վստահ է, որ իշխանությունները փորձում են մեզ ստիպել ընդունել պարտությունն ու վերաձևավորել ազգային ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի էջը փակելով` ՀՀ իշխանությունները հիմա առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ փորձ է արվում հայ ժողովրդի ուշադրությունը շեղել տառապանքից, օրինականացնել պարտությունն ու վերաձևավորվել մեր ազգային ինքնությունը։ Նպատակն է ստիպել հայ ժողովրդին ընդունել պարտությունը ոչ միայն տարածքային, այլև բարոյական և հոգևոր առումներով։ Նախկին նախարարը վստահ է՝ հնարավոր չէ ջնջել արյունով, մշակույթով և հիշողությամբ գրված պատմությունը։ Արցախը պարզապես տարածք չէ․ այն ինքնորոշման, դիմադրողականության և ինքնության պատմություն է, որն ապրում է Հայաստանում և սփյուռքում ցրված ընտանիքներում։
«Մեզ ասում են, թե միայն Արցախից հրաժարվելով՝ կարող էինք պահպանել մեր ինքնիշխանությունն ու երաշխավորել մեր ապագան։ Սակայն այս պնդումը, որը կրկնվում է որպես աստվածաշնչյան պատգամ, ոչ միայն կեղծ է, այլև բարոյապես սնանկ և կույր պատմականորեն։ Ինքնիշխանությունը չի ապահովվում՝ զոհաբերելով ժողովրդի մի հատվածի, տարածքային ամբողջականությունը չի երաշխավորվում՝ խրախուսելով ագրեսիան, ազգը չի պաշտպանվում՝ ջնջելով նրա հիշողությունը»,- ասաց Այվազյանը։
Ըստ նրա՝ թեպետ աշխարհաքաղաքական իրականությունը փոխվել է, սակայն մարդկային իրականությունն անփոփոխ է․ մինչև չհարգվեն Արցախի ժողովրդի իրավունքները, արժանապատվությունն ու պատմությունը, չի լինի ավարտ։
Նախկին արտգործնախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն օրինականացրեց ուժի կիրառումը, խրախուսեց էթնիկ զտումները և անտեսեց Արցախում հայկական ժառանգության և ինքնության միտումնավոր ոչնչացումը։ Ըստ նրա՝ ոչ միայն որևէ փոխհատուցում չառաջարկվեց բռնի տեղահանվածների, արդարադատություն՝ զոհերի և պատասխանատվություն՝ մեղավորների համար։
«Սա խաղաղություն չէ․ սա անարդարության մոդիֆիկացման փորձ է, հետևաբար Արցախի խնդիրը լուծված չէ, էջը փակված չէ»,- ասաց Այվազյանը՝ շեշտելով, որ այսօր էլ միջազգային մի շարք գործիքներ կան, որոնք կարող ենք օգտագործել ի պաշտպանություն Արցախի ու արցախցիների ընտանիքի։ Նա առաջարկեց ստեղծել պաշտպանության միջազգային ցանց, որը կներառի տարբեր մասնագետների, որոնք պատրաստ են պայքարել, որ չփակվի Արցախի էջը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։