https://arm.sputniknews.ru/20250902/hhum-elektramvobilnery-kkarvoghanan-licqavvorel-aranc-nvor-hashvich-teghadrelu-orinagits-93037560.html
ՀՀ–ում էլեկտրամոբիլները կկարողանան լիցքավորել` առանց նոր հաշվիչ տեղադրելու. օրինագիծ
ՀՀ–ում էլեկտրամոբիլները կկարողանան լիցքավորել` առանց նոր հաշվիչ տեղադրելու. օրինագիծ
Sputnik Արմենիա
Օրենսդրական փոփոխություններով` քաղաքացիները և բիզնեսը կկարողանան լիցքավորիչներ տեղադրել առանց առանձին բաժանորդային պայմանագրի: 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T11:51+0400
2025-09-02T11:51+0400
2025-09-02T11:53+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
բաժանորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56967990_0:297:1600:1197_1920x0_80_0_0_e3bab134b247f45e9c44a5f0e006d370.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում էլեկտրամոբիլներ ունեցող անձինք իրենց մեքենաների լիցքավորման համար կարիք չեն ունենա բաժանորդային նոր պայմանագիր կնքել լիցքավորիչի համար: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որի համահեղինակներն են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը և Ալեն Սիմոնյանը, հավանության արժանացավ այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում և կներկայացվի լիագումար նիստերի քննարկմանը:Նախագիծը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև բիզնեսին։ Ձեռնարկատերերը կկարողանան իրենց խանութի կամ սրճարանի կողքին տեղադրել լիցքավորիչ՝ նույնպես առանց առանձին բաժանորդային պայմանագիր կնքելու։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախագիծը չի լուծում ինքնակամ միացումների խնդիրները, որոնք քաղաքացիներն իրականացնում են իրենց բնակարաններից: Արդյունքում բնակարաններից ավտոտնակներ մալուխները պատահականորեն միացվում են շատ բակերում, ինչը էլեկտրահարման վտանգ կարող է ստեղծել բնակիչների համար: Նա կոչ արեց այս խնդիրը ևս չանտեսել ու օրենսդրական փոփոխություններում նաև այս հարցը քննարկել։Օրինագծի մեկ այլ դրույթի համաձայն՝ հստակեցվում է մինչև 500 կՎտ հզորությամբ ինքնավար էլեկտրակայանների կարգավիճակը, որոնք կառուցվել են 2018–2022 թթ.: Այժմ ինքնավար էլեկտրակայանի առավելագույն հզորությունը իջեցվել է մինչև 150 կՎտ:Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. Պապոյանը` էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56967990_4:0:1600:1197_1920x0_80_0_0_7ff1e2d7484f6203b4a48f560c4cc863.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, բաժանորդ
հայաստան, էլեկտրամոբիլ, բաժանորդ
ՀՀ–ում էլեկտրամոբիլները կկարողանան լիցքավորել` առանց նոր հաշվիչ տեղադրելու. օրինագիծ
11:51 02.09.2025 (Թարմացված է: 11:53 02.09.2025) Օրենսդրական փոփոխություններով` քաղաքացիները և բիզնեսը կկարողանան լիցքավորիչներ տեղադրել առանց առանձին բաժանորդային պայմանագրի:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում էլեկտրամոբիլներ ունեցող անձինք իրենց մեքենաների լիցքավորման համար կարիք չեն ունենա բաժանորդային նոր պայմանագիր կնքել լիցքավորիչի համար: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որի համահեղինակներն են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը և Ալեն Սիմոնյանը, հավանության արժանացավ այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում և կներկայացվի լիագումար նիստերի քննարկմանը:
Ըստ օրենսդրական փոփոխությունների` քաղաքացիները կկարողանան իրենց էլեկտրամոբիլների լիցքավորիչները շահագործել միայն այն դեպքում, եթե էլեկտրացանցը ֆիզիկապես դա թույլ տա: Այսինքն` եթե բաժանորդի տանը էլեկտրաէներգիայի թույլատրելի բեռը (10 կՎտ) գերազանցելու արդյունքում էլեկտրական անջատիչը չի անջատվի, ապա նա կկարողանա լիցքավորում անել։ Ստացվում է` բաժանորդը կարող է լիցքավորում անել իր մեկ հաշվիչով` առանց նորը տեղադրելու։
Նախագիծը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև բիզնեսին։ Ձեռնարկատերերը կկարողանան իրենց խանութի կամ սրճարանի կողքին տեղադրել լիցքավորիչ՝ նույնպես առանց առանձին բաժանորդային պայմանագիր կնքելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախագիծը չի լուծում ինքնակամ միացումների խնդիրները, որոնք քաղաքացիներն իրականացնում են իրենց բնակարաններից: Արդյունքում բնակարաններից ավտոտնակներ մալուխները պատահականորեն միացվում են շատ բակերում, ինչը էլեկտրահարման վտանգ կարող է ստեղծել բնակիչների համար: Նա կոչ արեց այս խնդիրը ևս չանտեսել ու օրենսդրական փոփոխություններում նաև այս հարցը քննարկել։
Օրինագծի մեկ այլ դրույթի համաձայն՝ հստակեցվում է մինչև 500 կՎտ հզորությամբ ինքնավար էլեկտրակայանների կարգավիճակը, որոնք կառուցվել են 2018–2022 թթ.: Այժմ ինքնավար էլեկտրակայանի առավելագույն հզորությունը իջեցվել է մինչև 150 կՎտ: