00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում Սյունիքը կհայաթափվի. Մովսես Հակոբյան

© Sputnik / Asatur YesayantsՄովսես Հակոբյան
Մովսես Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2025
Բաժանորդագրվել
Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնյան համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Սյունիքում սկզբնական շրջանում իրավիճակը կլինի բավականին լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը կհայաթափվի։ Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
ՆԻնչպես հայտնի է, օգոստոսի 8–ի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
«Գիտեմ, որ այն ներկայացվում է որպես դրական, սակայն դա այլ բանի է վերաբերելու։ Երբ փաստաթղթերը կյանքի կոչվեն, կհասկանաք։ Ես ենթադրում եմ, որ այդ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները կհատեն ՀՀ ինքնիշխան սահմանը, իսկ ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքից Հայաստանի տարածք կկարողանան գնալ Ադրբեջանի տարածքով։ Ով աշխարհագրությունից տեղյակ է ու գիտի բնակչության բաշխվածությունը, ինչպես նաև ՀՀ տնտեսության վիճակը, պետք է հասկանա, որ դա 1-ը 20 հազարի հարաբերակցություն է»,– մանրամասնեց նա։
Հակոբյանը Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի ամենավտանգավոր կետը համարեց փոխադարձության սկզբունքը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից։
«2022 թվականի ռազմական գործողությունների ընթացքում այնպիսի բնագծերում են գտնվում, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,– հավելեց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Լրահոս
0