https://arm.sputniknews.ru/20250902/hh-sahmanajin-hanqeric-ardjunahanum-anelu-hamar-hatuk-tujltvutjun-e-petq-nakhagits-93039372.html
ՀՀ սահմանային հանքերից արդյունահանում անելու համար հատուկ թույլտվություն է պետք. նախագիծ
ՀՀ սահմանային հանքերից արդյունահանում անելու համար հատուկ թույլտվություն է պետք. նախագիծ
Sputnik Արմենիա
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է գետի հունից ավազի արդյունահանման արգելք սահմանել` 20 մլն դրամի չափով վարչական տուգանք։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T12:55+0400
2025-09-02T12:55+0400
2025-09-02T12:56+0400
հայաստան
հանք
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1b/83423860_0:149:1600:1049_1920x0_80_0_0_329351be3c7e5e27257500f35e863cdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԱԾ–ն, ԱԳՆ–ն և ՊՆ–ն պետք է տան իրենց համաձայնությունը Հայաստանի սահմանային շերտերում ու սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում ավազի և ավազակոպճային խառնուրդների պաշարների ուսումնասիրության կամ արդյունահանում իրականացնելու համար։ «Ընդերքի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։Եթե պետական իրավասու այս մարմինները որոշեն կասեցնել որևէ ընդերքօգտագործողի գործունեություն, ապա պետք է համապատասխան գրություն ներկայացնեն ՀՀ ՏԿԵՆ–ի տեսչական մարմին։Բացի այդ, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է գետի հունից ավազի արդյունահանման արգելք սահմանել` 20 մլն դրամի չափով վարչական տուգանք։«Եթե տվյալ տնտեսվարողն իր լիցենզիայի գործունեության ընթացքում այս դեպքը կրկնի, ապա ընդերքօգտագործման իրավունքը ենթակա կլինի դադարեցման»,– ընդգծեց Վարդանյանը։Նախագծով նաև պահանջ է սահմանվում, ըստ որի` օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները պետք է իրականացվել բացառապես GPS համակարգով, որը սերվերային համակարգին պետք է անխափան միացված լինի։ Ըստ փոխնախարարի` այսպիսով հնարավոր կլինի բացահայտել ապօրինի օգտագործման դեպքերը։ Եթե GPS համակարգը տեղադրված չլինի, ապա տնտեսվարողը կտուգանվի 5 մլն դրամի չափով։Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1b/83423860_2:0:1598:1197_1920x0_80_0_0_f47f86a4fb11dcfad7db9aad84a63f29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանք, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը, աժ (ազգային ժողով)
հայաստան, հանք, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը, աժ (ազգային ժողով)
ՀՀ սահմանային հանքերից արդյունահանում անելու համար հատուկ թույլտվություն է պետք. նախագիծ
12:55 02.09.2025 (Թարմացված է: 12:56 02.09.2025) Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է գետի հունից ավազի արդյունահանման արգելք սահմանել` 20 մլն դրամի չափով վարչական տուգանք։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԱԾ–ն, ԱԳՆ–ն և ՊՆ–ն պետք է տան իրենց համաձայնությունը Հայաստանի սահմանային շերտերում ու սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում ավազի և ավազակոպճային խառնուրդների պաշարների ուսումնասիրության կամ արդյունահանում իրականացնելու համար։ «Ընդերքի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանը նշեց, որ այս հատվածներում պաշարների ուսումնասիրության կամ արդյունահանում իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու համար տնտեսվարողն իր դիմումին կից պետք է ներկայացնի նաև ԱԱԾ–ի, ԱԳՆ–ի և ՊՆ–ի, իսկ մաքսային հսկողության կարգավիճակ ունեցող տարածքներում` նաև ՊԵԿ–ի տված համաձայնությունները։ Այժմ միայն ԱԱԾ–ն է այդ համաձայնությունը տալիս։
Եթե պետական իրավասու այս մարմինները որոշեն կասեցնել որևէ ընդերքօգտագործողի գործունեություն, ապա պետք է համապատասխան գրություն ներկայացնեն ՀՀ ՏԿԵՆ–ի տեսչական մարմին։
Բացի այդ, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է գետի հունից ավազի արդյունահանման արգելք սահմանել` 20 մլն դրամի չափով վարչական տուգանք։
«Եթե տվյալ տնտեսվարողն իր լիցենզիայի գործունեության ընթացքում այս դեպքը կրկնի, ապա ընդերքօգտագործման իրավունքը ենթակա կլինի դադարեցման»,– ընդգծեց Վարդանյանը։
Նախագծով նաև պահանջ է սահմանվում, ըստ որի` օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները պետք է իրականացվել բացառապես GPS համակարգով, որը սերվերային համակարգին պետք է անխափան միացված լինի։ Ըստ փոխնախարարի` այսպիսով հնարավոր կլինի բացահայտել ապօրինի օգտագործման դեպքերը։ Եթե GPS համակարգը տեղադրված չլինի, ապա տնտեսվարողը կտուգանվի 5 մլն դրամի չափով։