00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերադարձ». Երևանում մեկնարկել է միասնության հավաք` նվիրված Արցախի անկախության օրվան

Բաժանորդագրվել
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի անկախության օրը կդառնա վերադարձի օր։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Աբդրեաս քահանա Թավադյանի աղոթքով մեկնարկեց «Վերադարձ» խորագրով միասնության հավաքը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության օրվան։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր ելույթում շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Նախարարը նշեց, որ մինչ այդ պետք է չհուսահատվել և չկորցնել սեփական ազգային կերպարը, անհրաժեշտ է ամեն կերպ հասնել իրավունքների պաշտպանությանը։
«Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրոշմված է հայի արյունով, որի ապացույցն է յուրաքանչյուրի օջախում հնչող հերոսների անունները, որոնք միշտ կհնչեն իսկական հայ ընտանիքներում։ Այսօր ծանր շրջան է հայ ժողովրդի համար, մենք կարոտում ենք հեռվում մնացած Արցախի հողին»,– նշեց Իսկանդարյանը։
Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայերի ամուր բնավորությունը, որով էլ հետագայում հնարավոր կլինի Արցախի հողում կրկին բարձրացնել հայոց եռագույնը։
Հանրահավաքի մասնակիցները եկել են Բաքվի բանտերում գտնվող` Արցախի գերեվարված առաջնորդների և այլ հայերի լուսանկարներով և պաստառներով` «Վիշտը հավերժ է, եթե պայքար չկա», «Էթնիկ զտումները հանցագործություն են, ոչ թե խաղաղություն», «Առանց պայքարի իրավունք չկա» գրություններով։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0