https://arm.sputniknews.ru/20250902/erdvoghany-hajtararel-e-vor-turqian-siriajin-menak-chi-tvoghni-93059415.html
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «Սիրիային մենակ չի թողնի»
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «Սիրիային մենակ չի թողնի»
Sputnik Արմենիա
Էրդողանի խոսքով` Սիրիայում քաոսի ձգտող բազմաթիվ ուժեր են գործում: 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T18:37+0400
2025-09-02T18:37+0400
2025-09-02T18:37+0400
սիրիա
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277723_0:84:1600:984_1920x0_80_0_0_31893f1e75b22027d9a7a213516a684b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ անմասն մնալ Սիրիայում տիրող իրավիճակից և կշարունակի աջակցել Դամասկոսին:«Մենք ուզում ենք, որ հարևան Սիրիայում կայուն բարեկեցություն և խաղաղություն հաստատվի։ Մենք գնահատում ենք նրա միասնականությունն ու ամբողջականությունը։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սիրիայում անկայունությունն առաջին հերթին մեզ վրա է անդրադառնում։ Այդ պատճառով մենք աչք չենք փակի սիրիական տարածքում անկարգություններ առաջացնելու փորձերի վրա, և Դամասկոսում կառավարությունը նույնպես դա թույլ չի տա»,- լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը Չինաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցում էր ՇՀԿ գագաթնաժողովին։Էրդողանի խոսքով` Սիրիայում քաոսի ձգտող բազմաթիվ ուժեր են գործում, և նրանց շահերը հայտնի են»:Սիրիայում իրավիճակը սրվել էր 2024 թվականի նոյեմբերի վերջին, երբ ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին կառավարական զորքերի դիրքերի վրա։ Արդեն դեկտեմբերի 8-ին նրանք մուտք գործեցին Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և վայր դրեց լիազորությունները։ Հունվարի 29-ին անցումային վարչակազմի ղեկավար հայտարարվեց Ահմեդ աշ-Շարաան։
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277723_89:0:1512:1067_1920x0_80_0_0_05808814294e1ad63d7d07d8ae3335aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա
սիրիա, ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «Սիրիային մենակ չի թողնի»
Էրդողանի խոսքով` Սիրիայում քաոսի ձգտող բազմաթիվ ուժեր են գործում:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ անմասն մնալ Սիրիայում տիրող իրավիճակից և կշարունակի աջակցել Դամասկոսին:
«Մենք ուզում ենք, որ հարևան Սիրիայում կայուն բարեկեցություն և խաղաղություն հաստատվի։ Մենք գնահատում ենք նրա միասնականությունն ու ամբողջականությունը։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սիրիայում անկայունությունն առաջին հերթին մեզ վրա է անդրադառնում։ Այդ պատճառով մենք աչք չենք փակի սիրիական տարածքում անկարգություններ առաջացնելու փորձերի վրա, և Դամասկոսում կառավարությունը նույնպես դա թույլ չի տա»,- լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը Չինաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցում էր ՇՀԿ գագաթնաժողովին։
Էրդողանի խոսքով` Սիրիայում քաոսի ձգտող բազմաթիվ ուժեր են գործում, և նրանց շահերը հայտնի են»:
«Մենք Սիրիային մենակ չենք թողնի, մշտապես աջակցություն կցուցաբերենք։ Ոչ ոք չի կարող խանգարել նրան նորից ոտքի կանգնել։ Քաոսի մեջ ներդրումներ կատարողները պարտվելու են: Իսկ սիրիացի ժողովուրդը` արաբները, քրդերը, թուրքմենները, նուսայրիները, սուննիները կամ քրիստոնյաները, հաղթող են դուրս գալու։ Ով կփորձի խանգարել դրան, պատասխանատվություն կկրի»,-ընդգծել է նա։
Սիրիայում իրավիճակը սրվել էր 2024 թվականի նոյեմբերի վերջին, երբ ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին կառավարական զորքերի դիրքերի վրա։ Արդեն դեկտեմբերի 8-ին նրանք մուտք գործեցին Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և վայր դրեց լիազորությունները։ Հունվարի 29-ին անցումային վարչակազմի ղեկավար հայտարարվեց Ահմեդ աշ-Շարաան։