https://arm.sputniknews.ru/20250902/hhadrbejan-hamadzajnagiry-kjanqi-kvochvelu-depqum-sjuniqy-khajatapvi-mvovses-hakvobjan-93062160.html
ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում Սյունիքը կհայաթափվի. Մովսես Հակոբյան
ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում Սյունիքը կհայաթափվի. Մովսես Հակոբյան
Sputnik Արմենիա
Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T19:22+0400
2025-09-02T19:22+0400
2025-09-02T19:31+0400
սյունիք
թրամփի ուղի (tripp)
մովսես հակոբյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25420414_0:82:1600:982_1920x0_80_0_0_3b2bd889beb65b6ce5c81b4d4b25edc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնյան համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Սյունիքում սկզբնական շրջանում իրավիճակը կլինի բավականին լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը կհայաթափվի։ Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ՆԻնչպես հայտնի է, օգոստոսի 8–ի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Հակոբյանը Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի ամենավտանգավոր կետը համարեց փոխադարձության սկզբունքը։Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից։«2022 թվականի ռազմական գործողությունների ընթացքում այնպիսի բնագծերում են գտնվում, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,– հավելեց Մովսես Հակոբյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25420414_180:0:1600:1065_1920x0_80_0_0_5b5a84ffe7e9b491203b338b58b27015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, թրամփի ուղի (tripp), մովսես հակոբյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի
սյունիք, թրամփի ուղի (tripp), մովսես հակոբյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի
ՀՀ–Ադրբեջան համաձայնագիրը կյանքի կոչվելու դեպքում Սյունիքը կհայաթափվի. Մովսես Հակոբյան
19:22 02.09.2025 (Թարմացված է: 19:31 02.09.2025) Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնյան համաձայնագրի կյանքի կոչվելու դեպքում Սյունիքում սկզբնական շրջանում իրավիճակը կլինի բավականին լավ, բայց երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը կհայաթափվի։ Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
ՆԻնչպես հայտնի է, օգոստոսի 8–ի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
«Գիտեմ, որ այն ներկայացվում է որպես դրական, սակայն դա այլ բանի է վերաբերելու։ Երբ փաստաթղթերը կյանքի կոչվեն, կհասկանաք։ Ես ենթադրում եմ, որ այդ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները կհատեն ՀՀ ինքնիշխան սահմանը, իսկ ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքից Հայաստանի տարածք կկարողանան գնալ Ադրբեջանի տարածքով։ Ով աշխարհագրությունից տեղյակ է ու գիտի բնակչության բաշխվածությունը, ինչպես նաև ՀՀ տնտեսության վիճակը, պետք է հասկանա, որ դա 1-ը 20 հազարի հարաբերակցություն է»,– մանրամասնեց նա։
Հակոբյանը Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի ամենավտանգավոր կետը համարեց փոխադարձության սկզբունքը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից։
«2022 թվականի ռազմական գործողությունների ընթացքում այնպիսի բնագծերում են գտնվում, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,– հավելեց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։