https://arm.sputniknews.ru/20250901/uzh-ev-arag-apaqinum-bvolvor-tuzhatsnerin-hh-agn-n-cavakcel-e-afghanstanin-93005444.html
Ուժ և արագ ապաքինում բոլոր տուժածներին․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանին
Ուժ և արագ ապաքինում բոլոր տուժածներին․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանին
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 800 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800–ը։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T18:33+0400
2025-09-01T18:33+0400
2025-09-01T18:35+0400
հայաստան
աֆղանստան
երկրաշարժ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491389_0:0:1600:901_1920x0_80_0_0_e5efa3606f523686a31f2dda958d95d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցական ուղերձը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուժ և արագ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժածներին։Հիշեցնենք` Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) այսօր հայտնեց, որ Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդով, օջախի 35 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Ավելի ուշ EMSC-ն ճշգրտումներ արեց` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ջելալաբադից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը 10 կմ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջելալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կմ, օջախի խորությունը՝ 8 կմ, իսկ մագնիտուդը՝ 6.0:Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 800 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800–ը։Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491389_138:0:1563:1069_1920x0_80_0_0_c7f925e55818287b4106254dbb283fbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աֆղանստան, երկրաշարժ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ցավակցություն
հայաստան, աֆղանստան, երկրաշարժ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ցավակցություն
Ուժ և արագ ապաքինում բոլոր տուժածներին․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանին
18:33 01.09.2025 (Թարմացված է: 18:35 01.09.2025) Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 800 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800–ը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ավերիչ
երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցական ուղերձը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, որոնք խլեցին հարյուրավոր կյանքեր»,- նշել է ԱԳՆ–ն։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուժ և արագ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժածներին։
Հիշեցնենք` Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) այսօր հայտնեց, որ Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդով, օջախի 35 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ավելի ուշ EMSC-ն ճշգրտումներ արեց` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ջելալաբադից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը 10 կմ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջելալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կմ, օջախի խորությունը՝ 8 կմ, իսկ մագնիտուդը՝ 6.0:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 800 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800–ը։