00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը ՄԱԿ-ին կոչ են արել չվերականգնել հակաիրանական պատժամիջոցները

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցԹեհրանը
Թեհրանը - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2025
Թեհրանը
Բաժանորդագրվել
Նախարարները նամակում նաև հորդորել են «եվրաեռյակին» հրաժարվել իրանական կողմի նկատմամբ ապակառուցողական մոտեցումից:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին, ՍերգեյԼավրովը և Վան Ին նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով կազմակերպության Անվտանգության խորհրդին թույլ չտալ «եվրաեռյակի» երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ շաբաթ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա – խմբ.) երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ հայտնելէին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել են 30 օրվա ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ ենք անում մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ կապված պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացման հետ, և հաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», - երեք նախարարների նամակի տեքստը մեջբերում է սոցցանցում Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական էջը:
Նախարարները նամակում նաև կոչ են արել «եվրաեռյակին» հրաժարվել իրանական կողմի նկատմամբ ապակառուցողական մոտեցումից:
Օգոստոսի երկրորդ կեսինՎիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հնարավոր փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված, կհակասեն միջազգային իրավունքին, քանի որ հենց իրենք՝ «եվրաեռյակի» երկրները չեն կատարում դրա պահանջները:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին` Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Իրանը կողմ է ՌԴ–ի և Չինաստանի առաջարկած բանաձևին. մշտական ներկայացուցիչ
Լրահոս
0