https://arm.sputniknews.ru/20250901/pakistani-het-haraberutjunneri-giny-lghn-e-ev-150-hazar-mardu-teghahanumy-oskanjan-93007454.html
Պակիստանի հետ հարաբերությունների գինը ԼՂ–ն է և 150 հազար մարդու տեղահանումը. Օսկանյան
Պակիստանի հետ հարաբերությունների գինը ԼՂ–ն է և 150 հազար մարդու տեղահանումը. Օսկանյան
Sputnik Արմենիա
Հայաստանի նախկին արտգործնախարարն արձագանքել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու լուրին։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T19:15+0400
2025-09-01T19:15+0400
2025-09-01T19:20+0400
հայաստան
պակիստան
արցախ
ադրբեջան
վարդան օսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849995_0:0:1601:901_1920x0_80_0_0_29ceba6fd2b6ae018ca6a3063c8e91a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների իրական գինը Լեռնային Ղարաբաղի կորուստն է և 150 հազար մարդու բռնի տեղահանումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:Հիշեցնենք` օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին՝ ի պատասխան Հնդկաստանի քայլի (Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը): Հայաստանի ԱԳՆ-ն խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Իսլամաբադն արգելափակել է Երևանի անդամակցությունը ՇՀԿ–ին։ Գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՏԱՍՍ-ին ասել է. «Այս փուլում մենք չենք խորանա գործընթացի մանրամասների մեջ, բայց կարող ենք ասել, որ մենք բավականին կառուցողական մոտեցում և փոխըմբռնում ենք տեսնում Հայաստանի անդամակցության վերաբերյալ»:Հիշեցնենք նաև` ՀՀ արտգործնախարարությունը հուլիսի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինել անդամ երկրի կարգավիճակով։ Փորձագիտական հանրությունն այս հայտարարությանը հակադարձեց հիշեցմամբ, որ այդ կազմակերպությանն անդամակցում են նաև ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ, որոնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ոչ վստահելի լինելու և ՀՀ սահմանամերձ շրջաններ ադրբեջանական ներխուժմանը համարժեք չարձագանքելու մեջ։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ՇՀԿ–ն քաղաքական, տնտեսական կառույց լինելուց զատ, իր կանոնակարգում նաև անվտանգության բաղադրիչ ունի։
պակիստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849995_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dfd42cfc72b376e3cbdf6c8543fc6020.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պակիստան, արցախ, ադրբեջան, վարդան օսկանյան
հայաստան, պակիստան, արցախ, ադրբեջան, վարդան օսկանյան
Պակիստանի հետ հարաբերությունների գինը ԼՂ–ն է և 150 հազար մարդու տեղահանումը. Օսկանյան
19:15 01.09.2025 (Թարմացված է: 19:20 01.09.2025) Հայաստանի նախկին արտգործնախարարն արձագանքել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու լուրին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների իրական գինը Լեռնային Ղարաբաղի կորուստն է և 150 հազար մարդու բռնի տեղահանումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյանը:
«Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա իբր կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։ Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։ Ժպտացող լուսանկարների հետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150 000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։ Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ»,– գրել է Օսկանյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ
Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին՝ ի պատասխան Հնդկաստանի քայլի (
Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը): Հայաստանի ԱԳՆ-ն խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Իսլամաբադն արգելափակել է Երևանի անդամակցությունը ՇՀԿ–ին։ Գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՏԱՍՍ-ին ասել է. «Այս փուլում մենք չենք խորանա գործընթացի մանրամասների մեջ, բայց կարող ենք ասել, որ մենք բավականին կառուցողական մոտեցում և փոխըմբռնում ենք տեսնում Հայաստանի անդամակցության վերաբերյալ»:
Հիշեցնենք նաև` ՀՀ արտգործնախարարությունը հուլիսի 3-ին
հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինել անդամ երկրի կարգավիճակով։ Փորձագիտական հանրությունն այս հայտարարությանը հակադարձեց հիշեցմամբ, որ այդ կազմակերպությանն անդամակցում են նաև ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ, որոնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ոչ վստահելի լինելու և ՀՀ սահմանամերձ շրջաններ ադրբեջանական ներխուժմանը համարժեք չարձագանքելու մեջ։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ՇՀԿ–ն քաղաքական, տնտեսական կառույց լինելուց զատ, իր կանոնակարգում նաև անվտանգության բաղադրիչ ունի։