https://arm.sputniknews.ru/20250901/hajastany-zijel-e-adrbejanin-naev-qnnarkvvogh-pajmanagri-nakhagtsum-qartez-chamragrelu-harcum-92981608.html
Միրզոյանը ստում է. ընդդիմադիրները` Բաքվի հետ քննարկվող պայմանագրում քարտեզի հարցի մասին
Միրզոյանը ստում է. ընդդիմադիրները` Բաքվի հետ քննարկվող պայմանագրում քարտեզի հարցի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորները վստահ են, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T10:23+0400
2025-09-01T10:23+0400
2025-09-01T10:27+0400
արարատ միրզոյան
քարտեզ
պատգամավոր
հայ-ադրբեջանական
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92812885_0:0:1280:721_1920x0_80_0_0_6465f1c0061e7e8a5869e39a7f3c9c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից երևում է, որ Հայաստանը զիջել է և ընդունել Ադրբեջանի հերթական պահանջը՝ փաստաթղթին կոնկրետ քարտեզ չամրագրելով։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը։Նրանք, մասնավորաբար, անդրադառնում են օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։Նրանց խոսքով՝ սա նշանակում է, որ նախաստորագրված փաստաթղթով ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ չի ամրագրվել։ Ըստ նրանց՝ այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ, իսկ ՀՀ ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։Պատգամավորները շեշտում են՝ սա հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Վստահ են, որ գործող իշխանությունների նպատակը երբևէ չի եղել հայանպաստ ձևակերպումներ ապահովելը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։99 տարվա մասին խոսքն առայժմ աղերս չունի իրականության հետ. Միրզոյանը` «Թրամփի ուղու» մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92812885_313:0:1280:725_1920x0_80_0_0_5a4ecc7bb9d9cb8a324f663a890dc091.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, քարտեզ, պատգամավոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)
արարատ միրզոյան, քարտեզ, պատգամավոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)
Միրզոյանը ստում է. ընդդիմադիրները` Բաքվի հետ քննարկվող պայմանագրում քարտեզի հարցի մասին
10:23 01.09.2025 (Թարմացված է: 10:27 01.09.2025) Ընդդիմադիր պատգամավորները վստահ են, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից երևում է, որ Հայաստանը զիջել է և ընդունել Ադրբեջանի հերթական պահանջը՝ փաստաթղթին կոնկրետ քարտեզ չամրագրելով։ Այս մասին
հայտարարություն են տարածել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը։
Նրանք, մասնավորաբար, անդրադառնում են օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։
«Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միրզոյանը ստում է։ Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման»,- նշում են պատգամավորները։
Նրանց խոսքով՝ սա նշանակում է, որ նախաստորագրված փաստաթղթով ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ չի ամրագրվել։ Ըստ նրանց՝ այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ, իսկ ՀՀ ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։
Պատգամավորները շեշտում են՝ սա հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Վստահ են, որ գործող իշխանությունների նպատակը երբևէ չի եղել հայանպաստ ձևակերպումներ ապահովելը։
«Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը։ Սա է իշխանության էությունը՝ ստել, մոլորեցնել և հիմնավորել Ադրբեջանի պահանջները»,- եզրափակում են պատգամավորները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։