00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը՝ որպես վեճերի կարգավորման միջոց. Հայ դատի ԿԽ

© Photo : official site of the MoD of RAМониторинг ОБСЕ на армяно-азербайджанской границе
Мониторинг ОБСЕ на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2025
Բաժանորդագրվել
Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետևանքով այն համարվում է անվավեր։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումն» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը՝ որպես վեճերի կարգավորման միջոց։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ դատի կենտրոնական խորհուրդը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել փակել Մինսկի խումբն ու նրա հետ առնչություն ունեցող կառույցները։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը շեշտում է՝ Հայաստանի և Ադրբեջանի «համատեղ դիմումն» ազատ կամքի արտահայտում չէր, այլ Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար։
Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետևանքով այն, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է անվավեր։
«Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրեց Արցախի էթնիկ զտում՝ 120,000 հայերի վտարելով իրենց հայրենի հողերից՝ շրջափակման, պաշարման և խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման միջոցով։ Այս գործողությունները, որոնք լայնորեն փաստագրված և հաստատված են, համաձայն միջազգային իրավունքի, համարվում են հանցագործություններ»,- հիշեցնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։
Շեշտում են՝ 1992թ․ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը ՝ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, մինչ օրս մնում է չլուծված։
Հայ դատի կենտրոնական խորհուրդն ընդգծում է՝ ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքին, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը։
«Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի գործում, այն մարմնավորած սկզբունքը՝ իսկական բազմակողմանիություն և միջազգային միջնորդություն, մնում է անփոխարինելի։ Այժմ դրա մերժումը վտանգավոր ուղերձ է՝ որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը»,- շեշտված է հայտարարության մեջ։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը ԵԱՀԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է անում շարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրական առաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման որոշումը
Լրահոս
0