https://arm.sputniknews.ru/20250901/chinastanum-shhk-gagatnazhvoghvovi-shrjanakum-handipel-en-rusastani-ev-irani-arajnvordnery-93003596.html
Ռուսաստանի և Իրանի առաջնորդները հանդիպել են Չինաստանում
Ռուսաստանի և Իրանի առաջնորդները հանդիպել են Չինաստանում
Sputnik Արմենիա
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T17:52+0400
2025-09-01T17:52+0400
2025-09-01T18:16+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
շհկ
շանհայի համագործակցության կազմակերպություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93002940_0:0:1281:720_1920x0_80_0_0_7bf53cf6a6b3ec34e17c6e72b23dfca9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը մշտական կապի մեջ են միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Նա խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդին։Փեզեշքիանը վստահեցրել է, որ անձամբ կանի ամեն ինչ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրերի և ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհին առկա ցանկացած խոչընդոտ վերացնելու համար։Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահն օգոստոսի 31-ին 4-օրյա այցով ժամանել է Չինաստան: Նրա այցելության առաջին վայրը Թիենծին քաղաքն է, որտեղ անցկացվում է ՇՀԿ գագաթնաժողովը: Դրա շրջանակներում Պուտինը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։ՇՀԿ երկրները կազմակերպության զարգացման ռազմավարություն ընդունեցին. հռչակագիրՇանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միավորում է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, երկխոսության գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93002940_44:0:1004:720_1920x0_80_0_0_a4a60ec511c9ed56e1371037bf694fed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, видео, շհկ, շանհայի համագործակցության կազմակերպություն
տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, видео, շհկ, շանհայի համագործակցության կազմակերպություն
Ռուսաստանի և Իրանի առաջնորդները հանդիպել են Չինաստանում
17:52 01.09.2025 (Թարմացված է: 18:16 01.09.2025) Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Տեղեկությունը հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը մշտական կապի մեջ են միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Նա խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդին։
Փեզեշքիանը վստահեցրել է, որ անձամբ կանի ամեն ինչ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրերի և ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհին առկա ցանկացած խոչընդոտ վերացնելու համար։
«Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, որ մեր հիմնական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո այն կնպաստի առևտրաշրջանառության աճին և մեր հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում», - ասել է նա Պուտինին։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահն օգոստոսի 31-ին 4-օրյա այցով ժամանել է Չինաստան: Նրա այցելության առաջին վայրը Թիենծին քաղաքն է, որտեղ անցկացվում է ՇՀԿ գագաթնաժողովը: Դրա շրջանակներում Պուտինը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միավորում է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, երկխոսության գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: