00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են Չինաստանում

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2025
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում
Բաժանորդագրվել
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինի երկկողմ բանակցությունների շարքում առաջինն էր։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Չինաստանում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումը տեղի է ունեցել ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև Սի Ցինփինի հրավիրած հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ավարտից հետո։ Գագաթնաժողովի միջոցառումները տեղի են ունենում Չինաստանի Թիենծին քաղաքի Մեյցզյան միջազգային կոնվենցիաների և ցուցահանդեսների կենտրոնում։
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ ուրախ է նրա հետ զրուցելու հնարավորության համար, քանի որ կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, որոնք պետք է քննարկել։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իրենց զրույցը օգտակար և իմաստալից կլինի։
Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինի և օտարերկրյա առաջնորդների միջև երկկողմ բանակցությունների շարքի առաջինն էր։
Նշենք, որ սկզբում Պուտինի ժամանակացույցը, որը հրապարակել էր Ուշակովը, չէր ներառում բանակցություններ Փաշինյանի հետ։ Սակայն Ռուսաստանի առաջնորդի օգնականը զգուշացրել է, որ դրանում կարող են փոփոխություններ կատարվել։
Օգոստոսի 28–ին, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր , որ սեպտեմբերի 6–ին սպասվում է իր այցը Մոսկվա, բայց մինչ այդ Չինաստանում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենա։
ՇՀԿ գագաթնաժողովը բացումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ գագաթնաժողովի կազմակերպիչ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի անունից պատվիրակությունների ղեկավարների համար պաշտոնական ընդունելությամբ։ Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։
Հայաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել. ինչ կետեր է պարունակում այն
Լրահոս
0