https://arm.sputniknews.ru/20250831/evrvopacinery-khangarum-en-ukrainajum-kargavvorumy-khaghagh-hunvov-tanelu-janqerin-peskvov-92956892.html
Եվրոպացիները խանգարում են Ուկրաինայում կարգավորումը խաղաղ հունով տանելու ջանքերին. Պեսկով
Եվրոպացիները խանգարում են Ուկրաինայում կարգավորումը խաղաղ հունով տանելու ջանքերին. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները վաղուց են ձգտում ամեն կերպ «զսպել» ՌԴ-ին, սակայն Մոսկվան կարողանում է դրան... 31.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-31T15:50+0400
2025-08-31T15:50+0400
2025-08-31T15:53+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
եվրոպա
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92371796_0:63:3125:1821_1920x0_80_0_0_a6f78f965c042f6f2391e5f3595e026e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Եվրոպացիները խանգարում են ուկրաինական կարգավորման գործընթացը խաղաղ հունով տանելու ջանքերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պեսկովի խոսքով՝ դժվար է գերագնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն այդ գործընթացը խաղաղ հուն բերելու ուղղությամբ, Ռուսաստանը երախտապարտ է դրա համար:Տեսանյութը հրապարակվել է լրագրողի Telegram-ալիքում։Պեսկովի խոսքով՝ եվրոպական երկրների ներկայացուցիչները վաղուց են ձգտում ամեն կերպ «զսպել» Ռուսաստանին, սակայն Մոսկվան կարողանում է դրան հակազդել։Ավելի վաղ Մակրոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ռուսաստանը «գիշատիչ է, մեր դռների մոտ նստած մարդակերի նման բան, այն պետք է սնվի»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նման հայտարարություններն են, այդ թվում` արևմտաեվրոպական քաղաքական գործիչների կողմից, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները խափանելու փորձ են հանդիսանում։«Նրանք վաղուց պատմականորեն նպատակ են դրել ամեն կերպ զսպել Ռուսաստանի Դաշնությանը, մեր երկրին։ Սա այդպիսի սովորական դարձած միտում է։ Եվ մենք արդեն կարողանում ենք դրան հակազդել»,-հայտարարել է Պեսկովը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն պահպանում է Ուկրաինայի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու տրամադրվածությունն ու պատրաստակամությունը։Պուտինի և Թրամփի բանակցությունները կայացել են օգոստոսի 15-ին Ալյասկայում և տևել են մոտ երեք ժամ: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ԱՄՆ-ից ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը:Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը Ալյասկայում քննարկման կենտրոնական հարցերից մեկն է դարձել, ինչպես նաև նշել է, որ Թրամփի հետ լավ գործնական և վստահելի կապ է հաստատվել և, շարժվելով այդ ճանապարհով, կարելի է հասնել Ուկրաինայում հակամարտության ավարտին: Իր հերթին Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունների մի շարք կետերի շուրջ Ռուսաստանի հետ դեռևս համաձայնություն չկա, սակայն կողմերը համաձայնության գալու «լավ շանսեր» ունեն:Իսկ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական երկրների առաջնորդներին։Օգոստոսի 26-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է Ուկրաինայում հակամարտությունը ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջ:ՌԴ-ն Թրամփին մոլորության մեջ չի գցում խաղաղության պատրաստակամության հարցում․ Վենս
ուկրաինա
եվրոպա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92371796_103:0:2832:2047_1920x0_80_0_0_734096232654f1eebbfda629b8e94b69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, եվրոպա, ամն, դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, եվրոպա, ամն, դոնալդ թրամփ
Եվրոպացիները խանգարում են Ուկրաինայում կարգավորումը խաղաղ հունով տանելու ջանքերին. Պեսկով
15:50 31.08.2025 (Թարմացված է: 15:53 31.08.2025) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները վաղուց են ձգտում ամեն կերպ «զսպել» ՌԴ-ին, սակայն Մոսկվան կարողանում է դրան հակազդել:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Եվրոպացիները խանգարում են ուկրաինական կարգավորման գործընթացը խաղաղ հունով տանելու ջանքերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ դժվար է գերագնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն այդ գործընթացը խաղաղ հուն բերելու ուղղությամբ, Ռուսաստանը երախտապարտ է դրա համար:
«Եվրոպացիները խանգարում են այդ ջանքերին, եվրոպացիները փայտ են խրում անիվների մեջ»,-ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին:
Տեսանյութը հրապարակվել է լրագրողի
Telegram-ալիքում։
Պեսկովի խոսքով՝ եվրոպական երկրների ներկայացուցիչները վաղուց են ձգտում ամեն կերպ «զսպել» Ռուսաստանին, սակայն Մոսկվան կարողանում է դրան հակազդել։
Ավելի վաղ Մակրոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ռուսաստանը «գիշատիչ է, մեր դռների մոտ նստած մարդակերի նման բան, այն պետք է սնվի»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նման հայտարարություններն են, այդ թվում` արևմտաեվրոպական քաղաքական գործիչների կողմից, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները խափանելու փորձ են հանդիսանում։
«Նրանք վաղուց պատմականորեն նպատակ են դրել ամեն կերպ զսպել Ռուսաստանի Դաշնությանը, մեր երկրին։ Սա այդպիսի սովորական դարձած միտում է։ Եվ մենք արդեն կարողանում ենք դրան հակազդել»,-հայտարարել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն պահպանում է Ուկրաինայի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու տրամադրվածությունն ու պատրաստակամությունը։
«Ռուսաստանն այդ ընթացքում պահպանում է իր տրամադրվածությունը, մենք պատրաստ ենք խնդրի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է նա:
Պուտինի և Թրամփի բանակցությունները կայացել են օգոստոսի 15-ին Ալյասկայում և տևել են մոտ երեք ժամ: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ԱՄՆ-ից ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը:
Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը Ալյասկայում քննարկման կենտրոնական հարցերից մեկն է դարձել, ինչպես նաև նշել է, որ Թրամփի հետ լավ գործնական և վստահելի կապ է հաստատվել և, շարժվելով այդ ճանապարհով, կարելի է հասնել Ուկրաինայում հակամարտության ավարտին: Իր հերթին Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունների մի շարք կետերի շուրջ Ռուսաստանի հետ դեռևս համաձայնություն չկա, սակայն կողմերը համաձայնության գալու «լավ շանսեր» ունեն:
Իսկ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական երկրների առաջնորդներին։
Օգոստոսի 26-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է Ուկրաինայում հակամարտությունը ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջ: