https://arm.sputniknews.ru/20250830/shvog-e-septemberi-arajin-orerin-mijvocarumnery-kazmakerpel-shenqeri-nersum-zgushacum-92931218.html
Շոգ է, սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում. զգուշացում
Շոգ է, սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում. զգուշացում
Sputnik Արմենիա
Ազգային կենտրոնը զգուշացնում է և տալիս մի շարք խորհուրդներ` խուսափելու համար ուլտրամանուշակագայուն ճառագայթների տված վտանգավոր հետևանքներից։ 30.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-30T15:30+0400
2025-08-30T15:30+0400
2025-08-30T15:32+0400
շոգ
արև
գիտելիքի օր (սեպտեմբերի 1)
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/1424/85/14248587_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2c1d7237e7e2bc231f82bf6da6816f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանում շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված սեպտեմբերի առաջին օրերին բոլոր միջոցառումները պետք է կազմակերպել շենքերի ներսում։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։Նշվում է, որ զգուշացումը պայմանավորված է օգոստոսի 30–31–ին, սեպտեմբերի 1–3–ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով։«Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։ Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն»,– նշել են կենտրնից։Այդ իսկ պատճառով ՀՎԿԱԿ–ը մի շարք խորհուրդներ է տալիս.Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1424/85/14248587_100:0:1524:1068_1920x0_80_0_0_622bbd44df1197cc6731e06f5014a912.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շոգ, արև, գիտելիքի օր (սեպտեմբերի 1), միջոցառում
շոգ, արև, գիտելիքի օր (սեպտեմբերի 1), միջոցառում
Շոգ է, սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում. զգուշացում
15:30 30.08.2025 (Թարմացված է: 15:32 30.08.2025) Ազգային կենտրոնը զգուշացնում է և տալիս մի շարք խորհուրդներ` խուսափելու համար ուլտրամանուշակագայուն ճառագայթների տված վտանգավոր հետևանքներից։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանում շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված սեպտեմբերի առաջին օրերին բոլոր միջոցառումները պետք է կազմակերպել շենքերի ներսում։ Այս մասին զգուշացնում է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Նշվում է, որ զգուշացումը պայմանավորված է օգոստոսի 30–31–ին, սեպտեմբերի 1–3–ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով։
«Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։ Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն»,– նշել են կենտրնից։
Այդ իսկ պատճառով ՀՎԿԱԿ–ը մի շարք խորհուրդներ է տալիս.
Խուսափե՛լ արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ճառագայթման ինտենսիվությունն այդ ժամերին առավելագունն է։
Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման դնել գլխարկ, ցանկալի է` լայնեզր:
Օգտագործել արևապաշտպան քսուկ:
Օգտագործել հնարավորինս շատ ջուր։
Նախապատվությունը տալ դյուրամարս սննդամթերին, խուսափել կծու, թթու օգտագործելուց։