https://arm.sputniknews.ru/20250830/voch-araj-voch-het-hajastanum-minch-ors-amenakhvoshvor-tmranjutajin-gvortsy-pakughi-e-mtel-92920053.html
Ո՛չ առաջ, ո՛չ հետ. Հայաստանում մինչ օրս ամենախոշոր թմրանյութային գործը փակուղի է մտել
Ո՛չ առաջ, ո՛չ հետ. Հայաստանում մինչ օրս ամենախոշոր թմրանյութային գործը փակուղի է մտել
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել։ 30.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-30T10:14+0400
2025-08-30T10:14+0400
2025-08-30T10:18+0400
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/77/12517793_0:0:1601:901_1920x0_80_0_0_23439460c4d57151df51ce922aaea4d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային գործը՝ շուրջ 1 տոննա կոկաինի մաքսանենգությունը, փաստացի կանգնել է փակուղու առջև։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։Օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան, ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ բավարար ապացույցներ չունի, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու համար հնարավորություն չկա։Հիշեցնենք` 2024–ի մայիսի 17–ին Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։Մայիսի 30–ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։1 տոննա կոկաինի գործով վարչական վարույթը կասեցվել է կալանավորին «չհայտնաբերելու» պատճառով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/77/12517793_82:0:1502:1065_1920x0_80_0_0_1dabadb2840d081971cfe18c53bd0373.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ
Ո՛չ առաջ, ո՛չ հետ. Հայաստանում մինչ օրս ամենախոշոր թմրանյութային գործը փակուղի է մտել
10:14 30.08.2025 (Թարմացված է: 10:18 30.08.2025) ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային գործը՝ շուրջ 1 տոննա կոկաինի մաքսանենգությունը, փաստացի կանգնել է փակուղու առջև։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան, ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ բավարար ապացույցներ չունի, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու համար հնարավորություն չկա։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 17–ին
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին
հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
Մայիսի 30–ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ
հայտարարվեց հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։