https://arm.sputniknews.ru/20250829/turqian-argelel-e-israjelakan-naverin-ogtvel-ir-navahangistneric-fidan-92899818.html
Թուրքիան արգելել է իսրայելական նավերին օգտվել իր նավահանգիստներից. Ֆիդան
Թուրքիան արգելել է իսրայելական նավերին օգտվել իր նավահանգիստներից. Ֆիդան
Sputnik Արմենիա
Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան փակել է իր դռները Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար։ 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T17:29+0400
2025-08-29T17:29+0400
2025-08-29T17:37+0400
թուրքիա
իսրայել
հաքան ֆիդան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89629580_0:0:1600:900_1920x0_80_0_0_830c2c67c44b122521f7e0fbcf6bed1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիան արգելել է իսրայելական քաղաքացիական նավերին օգտվել իր նավահանգիստներից։ Թուրքական նավերը նույնպես չեն օգտվի Իսրայելի նավահանգիստներից, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան փակել է իր դռները Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար։2024 թվականի մայիսին Թուրքիան ամբողջությամբ խզել է Իսրայելի հետ առևտրային բոլոր հարաբերությունները։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ որոշումը կչեղարկվի միայն այն դեպքում, երբ ապահովվի մարդասիրական օգնության անխափան մատակարարումը Գազայի հատված։Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Պաղեստին պետություն չի լինելու2024 թվականի ընթացքում Թուրքիայի կողմից իսրայելական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 1.6 միլիարդ դոլար կամ թուրքական բոլոր ներմուծումների 0.45%-ը: Արտահանումը հասել է 5.4 միլիարդ դոլարի, որը կազմում է բոլոր մատակարարումների 2.13%-ը: Այսպիսով, առևտրի դադարեցումը Թուրքիայի համար կարժենա ամսական 450 միլիոն դոլար, իսկ Իսրայելի համար՝ 133 միլիոն դոլար:
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89629580_191:0:1391:900_1920x0_80_0_0_935ac04ab5aa99c7eb95ead4abddf2e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իսրայել, հաքան ֆիդան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
թուրքիա, իսրայել, հաքան ֆիդան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Թուրքիան արգելել է իսրայելական նավերին օգտվել իր նավահանգիստներից. Ֆիդան
17:29 29.08.2025 (Թարմացված է: 17:37 29.08.2025) Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան փակել է իր դռները Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիան արգելել է իսրայելական քաղաքացիական նավերին օգտվել իր նավահանգիստներից։ Թուրքական նավերը նույնպես չեն օգտվի Իսրայելի նավահանգիստներից, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքերը մեջբերել է
ՌԻԱ Նովոստին։
«Աշխարհում չկա ոչ մի երկիր, որը պատժամիջոցների առումով ավելի հեռու գնա, քան Թուրքիան։ Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք առևտուրը Իսրայելի հետ։ Մենք փակել ենք մեր նավահանգիստները իսրայելական նավերի համար։ Մենք թույլ չենք տալիս թուրքական նավերին օգտվել Իսրայելի նավահանգիստներից։ Ես ընդգծում եմ, որ չկա որևէ այլ երկիր, որն ամբողջությամբ դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ», - ասել է Ֆիդանը խորհրդարանում ելույթի ժամանակ։
Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան փակել է իր դռները Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար։
2024 թվականի մայիսին Թուրքիան ամբողջությամբ խզել է Իսրայելի հետ առևտրային բոլոր հարաբերությունները։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ որոշումը կչեղարկվի միայն այն դեպքում, երբ ապահովվի մարդասիրական օգնության անխափան մատակարարումը Գազայի հատված։
2024 թվականի ընթացքում Թուրքիայի կողմից իսրայելական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 1.6 միլիարդ դոլար կամ թուրքական բոլոր ներմուծումների 0.45%-ը: Արտահանումը հասել է 5.4 միլիարդ դոլարի, որը կազմում է բոլոր մատակարարումների 2.13%-ը: Այսպիսով, առևտրի դադարեցումը Թուրքիայի համար կարժենա ամսական 450 միլիոն դոլար, իսկ Իսրայելի համար՝ 133 միլիոն դոլար: