https://arm.sputniknews.ru/20250829/pashinjann-anna-hakvobjani-het-chinastanum-kgtnvi-ogvostvosi-30ic-septemberi-3y-92871651.html
Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Չինաստանում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը
Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Չինաստանում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը
Sputnik Արմենիա
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։ 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T10:59+0400
2025-08-29T10:59+0400
2025-08-29T11:00+0400
նիկոլ փաշինյան
աննա հակոբյան
չինաստան
շհկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91634240_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcf83e6815435d4bf96b15dc4bc15e54.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՇՀԿ-ի շրջանակում պլանավորվել են շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Հայտնել էինք նաև, որ Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Նա կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91634240_0:0:1422:1066_1920x0_80_0_0_63cfabcefa7b5476cfcc3d440301f5e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, չինաստան, շհկ
նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, չինաստան, շհկ
Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Չինաստանում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը
10:59 29.08.2025 (Թարմացված է: 11:00 29.08.2025) Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կգտնվի օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
«Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ»,– ասված է որոշման մեջ։
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ
նշեց, որ ՇՀԿ-ի շրջանակում պլանավորվել են շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայտնել էինք նաև, որ Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Նա կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:
Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։