https://arm.sputniknews.ru/20250829/inch-ardjunq-en-tvel-overchuki-erevanjan-handipumnery-zakharvovan-pakagtser-e-bacel-92899166.html
Ի՞նչ արդյունք են տվել Օվերչուկի երևանյան հանդիպումները. Զախարովան փակագծեր է բացել
Ի՞նչ արդյունք են տվել Օվերչուկի երևանյան հանդիպումները. Զախարովան փակագծեր է բացել
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է` ՌԴ փոխվարչապետի հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ: 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T17:09+0400
2025-08-29T17:09+0400
2025-08-29T17:10+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
մարիա զախարովա
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576962_0:37:700:431_1920x0_80_0_0_1daf781b3dd4ffb9811b6ec382e310ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի երևանյան հանդիպումների արդյունքում ձևավորվել է Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կարգավորման անհամատեղելիության մասին որոշ նրբությունների ըմբռնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, շոշափվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Քննարկվել են որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես սննդի մատակարարման հարցերը, հաջողվել է հասնել որոշ նրբերանգների ընկալմանը։Կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 12,4 մլրդ դոլար (2014 թվականին՝ ԵԱՏՄ անդամակցությունից առաջ, այն կազմում էր մոտ 1,4 մլրդ դոլար)։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։Թանկ կնստի Հայաստանի վրա. մասնագետները` ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576962_39:0:662:467_1920x0_80_0_0_3850488311a1dfafce4a80eae2fea9e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա, ալեքսեյ օվերչուկ
Ի՞նչ արդյունք են տվել Օվերչուկի երևանյան հանդիպումները. Զախարովան փակագծեր է բացել
17:09 29.08.2025 (Թարմացված է: 17:10 29.08.2025) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է` ՌԴ փոխվարչապետի հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի երևանյան հանդիպումների արդյունքում ձևավորվել է Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կարգավորման անհամատեղելիության մասին որոշ նրբությունների ըմբռնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, շոշափվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Քննարկվել են որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես սննդի մատակարարման հարցերը, հաջողվել է հասնել որոշ նրբերանգների ընկալմանը։
Կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։
«Այդ երկխոսությունը ցույց է տվել, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործարկմամբ։ Հայաստանյան արտադրողները զգում են Եվրասիական միությանը իրենց երկրի մասնակցության գործնական արդյունքը, հասկանում են դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան ապրանքների անարգել արտահանման նշանակությունը», - հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 10 անգամ։
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 12,4 մլրդ դոլար (2014 թվականին՝ ԵԱՏՄ անդամակցությունից առաջ, այն կազմում էր մոտ 1,4 մլրդ դոլար)։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա
հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։