00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱննա Վարդապետյանն ԱԺ–ում
Աննա Վարդապետյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Աննա Վարդապետյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել ԱԺ–ն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ օրենքով սահմանված դեպքերում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ և քաղաքական չեզոքության բացակայությամբ։ Ընդդիմադիրները մեղադրում են գլխավոր դատախազին շինծու քրեական վարույթներ հարուցելու համար՝ ընդդիմադիր պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
«Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին»,–գրում է թերթը։
Նշվում է, որ խմբակցությունում արդեն իսկ ընթանում են համապատասխան իրավական գործընթացների նախապատրաստական աշխատանքները։
Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է խնդրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Առաջիկայում լինելու է «Հայաստան» խմբակցության նիստ, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ նաև ձեր կողմից մատնանշված հարցը: Այլ մանրամասներ կարող եմ հաղորդել նիստից հետո», – ասել է Խամոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ օրենքով սահմանված դեպքերում։
Պատրաստ ենք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց․ Հայկ Մամիջանյան
Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչև այսօր խորհրդարանին 4 ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։
2025թ․ մարտի 26–ին և 27-ին Աննա Վարդապետյանն ԱԺ-ին ներկայացրել միջնորդություն՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար նրանց անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ։
Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեց միջնորդությանը՝ ապահովելով երկու պատգամավորի նկատմամբ հետագա քննչական քայլերի իրականացումը։
Երկրորդ միջնորդությունը՝ հուլիսին 4-ին էր։ Վարդապետյանը նոր միջնորդություններով հանդես եկավ՝ այս անգամ առաջարկելով զրկել անձեռնմխելիությունից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
Լրահոս
0