https://arm.sputniknews.ru/20250829/dimumnery-qnnvumen-shhk-qartughary-hhi-ev-adrbejani-kazmakerputjany-mianalu-masin-92893386.html
Դիմումները քննվում են. ՇՀԿ քարտուղարը՝ ՀՀ–ի և Ադրբեջանի՝ կազմակերպությանը միանալու մասին
Դիմումները քննվում են. ՇՀԿ քարտուղարը՝ ՀՀ–ի և Ադրբեջանի՝ կազմակերպությանը միանալու մասին
Sputnik Արմենիա
Պաշտոնյան նշել է, որ ՇՀԿ-ում ամրագրված է կազմակերպության շրջանակներում կոլեկտիվ որոշումների ընդունման կոնսենսուսային սկզբունքը: 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T16:04+0400
2025-08-29T16:04+0400
2025-08-29T16:05+0400
շհկ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_0:141:1423:941_1920x0_80_0_0_16839cc1e14d625ac4250fc38c4751a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) աշխատանքներին մասնակցում են որպես ակտիվ գործընկերներ, կազմակերպությանը անդամակցել ցանկացողների բոլոր դիմումները քննրկվում են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը:դիտարկվում են ՇՀԿ անդամ պետությունների կողմից, «առաջ ընկնելը և կանխատեսումներ անելը կոռեկտ չի լինի»:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՇՀԿ գագաթնաժողովին, որն այս տարի կկայանա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 20 պետությունների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին: Կազմակերպությանն անդամակցում են՝Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։Հայաստանը հասկացել է, որ աշխարհը միայն Արևմուտքը չէ․ Պողոսյանը՝ ՇՀԿ-ին անդամակցելու մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_66:0:1357:968_1920x0_80_0_0_7848f8b63d3ec02914919f4d6ea23afb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շհկ, հայաստան, ադրբեջան
Դիմումները քննվում են. ՇՀԿ քարտուղարը՝ ՀՀ–ի և Ադրբեջանի՝ կազմակերպությանը միանալու մասին
16:04 29.08.2025 (Թարմացված է: 16:05 29.08.2025) Պաշտոնյան նշել է, որ ՇՀԿ-ում ամրագրված է կազմակերպության շրջանակներում կոլեկտիվ որոշումների ընդունման կոնսենսուսային սկզբունքը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) աշխատանքներին մասնակցում են որպես ակտիվ գործընկերներ, կազմակերպությանը անդամակցել ցանկացողների բոլոր դիմումները քննրկվում են։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը:
«Նոր երկրների անդամակցելու մասին որոշումն ընդունվում է բոլոր անդամ պետությունների կողմից կոնսենսուսի միջոցով՝ խարտիայի նպատակների և սկզբունքների, այլ միջազգային պայմանագրերի և ՇՀԿ փաստաթղթերի դրույթների հիման վրա»,- նշել է նա:
դիտարկվում են ՇՀԿ անդամ պետությունների կողմից, «առաջ ընկնելը և կանխատեսումներ անելը կոռեկտ չի լինի»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՇՀԿ գագաթնաժողովին, որն այս տարի կկայանա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 20 պետությունների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին: Կազմակերպությանն անդամակցում են՝Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։