00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վանաձորի կայարանի երկաթուղային վագոնային կշեռքը կհանձնվի ՀԿԵ–ին

© Sputnik / Asatur YesayantsՎանաձորի կայարանը
Վանաձորի կայարանը - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2025
Բաժանորդագրվել
Այսպիսով հնարավորություն կստեղծվի իրականացնելու Վանաձոր երկաթուղային կայարանում վագոնների բարձումից հետո դրանց կշռումը, ինչպես նաև կբարձրանա գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը կներառվեն և կշագաործվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այդ նպատալով ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
ՀԿԵ–ն ժամկետներից շուտ է կատարում ներդրումային պարտավորությունները. Մելնիկովի հարցազրույցը
Քանի որ Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը ներկայում չի շահագործվում և գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, նախարարությունը դիմել է կոմիտեին` դրանք հանձնելու «Հարավկովկասյան երկաթուղու» շահագործմանը։ Կոմիտեն տվել է իր համաձայնությունը։
«Նախագծով առաջարկվող կարգավորումը թույլ կտա Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը վերանորոգումից հետո արդյունավետ շահագործել, ինչպես նաև ապահովել ԱՊՀ անդամ երկրների երկաթուղով բեռնափոխադրումների պահանջների կատարումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այսպիսով հնարավորություն կստեղծվի իրականացնելու Վանաձորի երկաթուղային կայարանում վագոնների բարձումից հետո դրանց կշռումը, ինչպես նաև կբարձրանա գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
«Հարավկովկասյան երկաթուղու» մի շարք կայարաններ և կանգառներ արդիականացվել են
Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՊԵԿ–ը երկամսյա ժամկետում վագոնային կշեռքը և կշռման սենյակը, ինչպես նաև դրանց տեխնիկական փաստաթղթերը կհանձնի ՏԿԵՆ–ին` շահագործման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու նպատակով:
Լրահոս
0