00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ամենախոցելին եղել է Օ՛Բրայենի պաշտոնավարման շրջանում. Փաշինյան

© SputnikՋեյմս Օ՛Բրայեն
Ջեյմս Օ՛Բրայեն - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` Օ՛Բրայենը մի մարդ է, որը զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականներն ինքը չի պատրաստվում մեկնաբանել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 1991 թվականի համեմատ ՀՀ–ն հիմա պակաս խոցելի վիճակում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը։
Նշենք, որ Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված պայմանագրով Ադրբեջանը ստացավ իր ցանկալին, իսկ Հայաստանը չստացավ ոչինչ և դարձավ ավելի խոցելի։
«Ջեյմս Օ՛Բրայենը խոսում է ՀՀ-ի խոցելիությունների մասին։ Ես պիտի արձանագրեմ, որ ՀՀ–ն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում. ուզում եմ հիշեցնել 2021թ., 2022թ., 2023թ. իրադարձությունները։ Մենք երբեք բավարարված չենք եղել արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար»,– ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով` Օ՛Բրայենը մի մարդ է, որը այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականներն ինքը չի պատրաստվում մեկնաբանել։
«Եթե նա աշխատանքից զրկվել է, ապա նա պետք է ինքնահայեցմամբ զբաղվի, այլ ոչ թե իր աշխատանքի կորցնելու մեղքը փորձի բարդել ՀՀ–ի վրա»,– եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Վաշինգտոնում ստորագրված պայմանագիրը բխում է երկու երկրների փոխշահավետությունից. Միրզոյան
Լրահոս
0