https://arm.sputniknews.ru/20250827/turqiaji-agnn-datapartel-e-netanjahui-hajtararutjuny-92804899.html
Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը
Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ նշվում է, որ սա փորձ է քաղաքական նպատակներով շահարկել անցյալի ողբերգական իրադարձությունները։ 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T18:17+0400
2025-08-27T18:17+0400
2025-08-27T18:44+0400
թուրքիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
բենիամին նեթանյահու
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:Անկարայում դա անվանել են «1915 թվականի իրադարձություններ»՝ նշելով, որ Նեթանյահուի հայտարարությունները «չեն համապատասխանում պատմական և իրավական փաստերին»։ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուի խոսքերն «անցյալի ողբերգական իրադարձությունները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ են»:Նշվում է նաև, որ հենց ինքը՝ Իսրայելի վարչապետը, դատարանի առջև է պաղեստինցի ժողովրդի դեմ իրագործվող ցեղասպանության մեջ իր դերի համար և փորձում է կոծկել իր և իր կառավարության կատարած հանցագործությունները:Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակըՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), բենիամին նեթանյահու, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
թուրքիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), բենիամին նեթանյահու, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը
18:17 27.08.2025 (Թարմացված է: 18:44 27.08.2025) Հայտարարության մեջ նշվում է, որ սա փորձ է քաղաքական նպատակներով շահարկել անցյալի ողբերգական իրադարձությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի
հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Անկարայում դա անվանել են «1915 թվականի իրադարձություններ»՝ նշելով, որ Նեթանյահուի հայտարարությունները «չեն համապատասխանում պատմական և իրավական փաստերին»։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուի խոսքերն «անցյալի ողբերգական իրադարձությունները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ են»:
Նշվում է նաև, որ հենց ինքը՝ Իսրայելի վարչապետը, դատարանի առջև է պաղեստինցի ժողովրդի դեմ իրագործվող ցեղասպանության մեջ իր դերի համար և փորձում է կոծկել իր և իր կառավարության կատարած հանցագործությունները:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։