https://arm.sputniknews.ru/20250827/erevanum-meknarkel-e-kinvoji-gisher-hamarusastanjan-mijvocarumy-92811347.html
Երևանում մեկնարկել է «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառումը
Sputnik Արմենիա
Երկու օրվա ընթացքում Մոսկվայի տանը կցուցադրվի չորս ֆիլմ։ 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T21:10+0400
2025-08-27T21:10+0400
2025-08-27T21:11+0400
կինո
երևան
ռուսաստան
ֆիլմ
«մոսկվայի տուն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92808908_0:0:3072:1728_1920x0_80_0_0_2261b1874fac156c5379aaf111d880c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել է «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառումը։Միջոցառումը կազմակերպվել է ՌԴ մշակույթի և արտաքին գործերի նախարարություների աջակցությամբ, աջակիցներ են նաև «Ռոսկինոն» և Ռուսաստանի կինոյի հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը:«Կինոյի շնորհիվ մեր երկկողմփոխգործակցությունը հարստանում է նոր կենդանի իմաստներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ժամանակակից ռուսական ֆիլմերը հանդիսատես գտնում Հայաստանում, ինչպես են երիտասարդ հայ մասնագետները մեկնում ռուսական լավագույն կինոբուհեր սովորելու, իսկ ռուս ռեժիսորներն իրենց ֆիլմերը գալիս են նկարահանելու Հայաստանի էպիկական վայրերում», - նշել է Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը։Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են ռուսական արվեստի և ռուսաց լեզվի հանրահռչակմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային երկխոսության զարգացմանը:Երկու օրվա ընթացքում Երևանի Մոսկվայի տան կինոդահլիճում կցուցադրվի չորս ֆիլմ՝ «Զմրուխտե քաղաքի հրաշագործը. Դեղին աղյուսով ճանապարհ», «Մարգարե. Ալեքսանդր Պուշկինի պատմությունը», Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված «Արյան խումբ» ռազմական դրաման, ինչպես նաև 1941 թվականին թողարկված «Կրակ անտառում» ռազմական դրամայի վերականգնված տարբերակը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92808908_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a7880b5b1f38fb3f78170665c71656a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կինո, երևան, ռուսաստան, ֆիլմ, «մոսկվայի տուն»
կինո, երևան, ռուսաստան, ֆիլմ, «մոսկվայի տուն»
Երևանում մեկնարկել է «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառումը
21:10 27.08.2025 (Թարմացված է: 21:11 27.08.2025) Երկու օրվա ընթացքում Մոսկվայի տանը կցուցադրվի չորս ֆիլմ։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել է «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվել է ՌԴ մշակույթի և արտաքին գործերի նախարարություների աջակցությամբ, աջակիցներ են նաև «Ռոսկինոն» և Ռուսաստանի կինոյի հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը:
«Կինոյի շնորհիվ մեր երկկողմփոխգործակցությունը հարստանում է նոր կենդանի իմաստներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ժամանակակից ռուսական ֆիլմերը հանդիսատես գտնում Հայաստանում, ինչպես են երիտասարդ հայ մասնագետները մեկնում ռուսական լավագույն կինոբուհեր սովորելու, իսկ ռուս ռեժիսորներն իրենց ֆիլմերը գալիս են նկարահանելու Հայաստանի էպիկական վայրերում», - նշել է Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը։
Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են ռուսական արվեստի և ռուսաց լեզվի հանրահռչակմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային երկխոսության զարգացմանը:
Երկու օրվա ընթացքում Երևանի Մոսկվայի տան կինոդահլիճում կցուցադրվի չորս ֆիլմ՝ «Զմրուխտե քաղաքի հրաշագործը. Դեղին աղյուսով ճանապարհ», «Մարգարե. Ալեքսանդր Պուշկինի պատմությունը», Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված «Արյան խումբ» ռազմական դրաման, ինչպես նաև 1941 թվականին թողարկված «Կրակ անտառում» ռազմական դրամայի վերականգնված տարբերակը։