00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից

© Photo : press office of the Armenian Chess FederationՀայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից
Հայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից  - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2025
Հայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից
Բաժանորդագրվել
Պատանի շախմատիստները հաջողություններ են գրանցել տարիքային տարբեր խմբերում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Հայ շախմատիստները մրցանակների են արժանացել «31st Abu Dhabi International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարում։ Նրանք 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ կբերեն հայրենիք։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գլխավոր՝ Ա խմբում գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը դարձել է միանձնյա հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Բ խմբում Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ մինչև 16 տարեկանների խմբում՝ 3-րդ հորիզոնականը։ Նույն խմբում Արթուր Ղարագյոզյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, Հայկ Խաչիկյանը՝ 8-րդը, իսկ Նարե Իսախանյանը ճանաչվել է լավագույն շախմատիստուհի:
Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Ընտանիքների մրցաշարում (ծնող + երեխա) հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը, իսկ Արտակ Մանուկյանի և Սարգիս Մանուկյանի թիմն էլ արծաթե մեդալի է արժանացել։
Մինչև 17 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
© Photo : press office of the Armenian Chess FederationՀայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից
Армянские шахматисты завоевали награды на 31-м Международном шахматном фестивале 31st Abu Dhabi International Chess Festival в Абу-Даби - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2025
Հայ շախմատիստները մեդալներ են բերել Աբու Դաբիի մրցաշարից
13 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի մրցաշարում 1-ին հորիզոնականին է արժանացել նաև Գաբրիելա Հարությունյանը։
Պատանի շախմատիստները հաջողություններ են գրանցել ու մրցանակային տեղեր զբաղեցել նաև մյուս տարիքային խմբերում։
Լրահոս
0