00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«FlyOne Armenia»-ն պատժամիջոցների տակ չէ և կշարունակի իրականացնել Երևան-Քիշնև չվերթերը

© Photo : EVN Spotting / Social media of FlyOne Armenia«FlyOne Armenia»-ի ինքնաթիռը
«FlyOne Armenia»-ի ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2025
«FlyOne Armenia»-ի ինքնաթիռը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատժամիջոցների տակ է հայտնվել մոլդովական «Fly One» ընկերությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը պատժամիջոցների տակ չի հայտնվել և կշարունակի իրականացնել Երևան-Քիշնև-Երևան չվերթերը: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։
Ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ թռիչքներ է իրականացնում Հայաստանից Մոլդովա և հակառակ ուղղությամբ։
«Պատժամիջոցների տակ է հայտնվել Մոլդովական «Fly One» ընկերությունը։ «FlyOne Armenia» ավիաընկերությունը մոլդովական իշխանություններից որևէ նախազգուշացում չի ստացել և կշարունակի իրականացնել Երևան-Քիշնև-Երևան չվերթերը»,-նշել են ընկերությունում:
«Fly One»-ի կայքում նշվում է, որ «FlyՕne Armenia»-ն մոլդովական ավիափոխադրողի դուստր ընկերությունն է։
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն օգոստոսի 25-ին «Fly One» ավիաընկերությունը ներառել է պատժամիջոցների ցանկում։ Դրանում հայտնվել է ոչ միայն ընկերությունը, այլև նրա ղեկավար Վլադիմիր Չեբոտարը, որը նախկինում զբաղեցնում էր հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը։ Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն իբր կապված են օլիգարխ և դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ, որը հուլիսին ձերբակալվել էր Հունաստանում, և դատարանը որոշել էր նրան արտահանձնել հայրենիք:
«Fly One»-ը մասնավոր ավիաընկերություն է՝ 12 ինքնաթիռով։ Այն Մոլդովայում մեծությամբ երկրորդ ավիաընկերությունն է, հիմնադրվել է 2015 թվականին։
Հիշեցնենք, որ «FlyՕne Armenia»-ն շահագործողի հավաստագիր է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը
Լրահոս
0