https://arm.sputniknews.ru/20250826/irann-u-evraerjaky-mijukajin-harci-shurj-banakcutjunner-en-anckacrel-zhnevum-92771871.html
Իրանն ու «եվրաեռյակը» միջուկային հարցի շուրջ բանակցություններ են անցկացրել Ժնևում
Իրանն ու «եվրաեռյակը» միջուկային հարցի շուրջ բանակցություններ են անցկացրել Ժնևում
Sputnik Արմենիա
Թեհրանը, իրանցի դիվանագետի խոսքով, շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը և հարցի փոխշահավետ դիվանագիտական լուծմանը։ 26.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-26T22:21+0400
2025-08-26T22:21+0400
2025-08-26T22:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրոպա
բանակցություն
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Իրանն ու «եվրաեռյակը» այսօր Ժնևում միջուկային հարցի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ են անցկացրել: Այս մասին հայտնել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական երկրները ճիշտ ընտրություն կատարեն և Թեհրանի հետ միջուկային հարցը լուծեն դիվանագիտական ճանապարհով:Բանակցություններն ընթացել են «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հայտարարության ֆոնին՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը մինչև օգոստոսի վերջ չհամաձայնի կա՛մ նոր միջուկային գործարքին, կա՛մ չերկարաձգի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, որը հաստատել է 2015 թվականի համաձայնագիրը և գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 18-ը:Եվրոպական երկրները Իրանից պահանջել են բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ իրանական ատոմի շուրջ նոր համաձայնության հասնելու համար:Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ում հանդես է եկել ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի գործողությունը երկարաձգելու բանաձևի նախագծով: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանն ուսումնասիրում է նախաձեռնության տեքստը:ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը չի թույլատրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտներ. պատգամավոր
իրանի իսլամական հանրապետություն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրոպա, բանակցություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, եվրոպա, բանակցություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, միջուկային ծրագիր
Իրանն ու «եվրաեռյակը» միջուկային հարցի շուրջ բանակցություններ են անցկացրել Ժնևում
22:21 26.08.2025 (Թարմացված է: 22:22 26.08.2025) Թեհրանը, իրանցի դիվանագետի խոսքով, շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը և հարցի փոխշահավետ դիվանագիտական լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Իրանն ու «եվրաեռյակը» այսօր Ժնևում միջուկային հարցի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ են անցկացրել: Այս մասին հայտնել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
«Ես և իմ գործընկեր պարոն Թախթ-Ռավանչին ևս մեկ հանդիպում ունեցանք եվրոպական երեք երկրների և ԵՄ քաղաքական տնօրենների հետ Ժնևում։ Երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց տեսակետները 2231 բանաձևի վերաբերյալ։ Իրանը շարունակում հավատարիմ մնալ փոխշահավետ դիվանագիտական լուծման որոնմանը»,-հայտնել Է Ղարիբ-Աբադին X սոցցանցում։
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական երկրները ճիշտ ընտրություն կատարեն և Թեհրանի հետ միջուկային հարցը լուծեն դիվանագիտական ճանապարհով:
Բանակցություններն ընթացել են «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հայտարարության ֆոնին՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը մինչև օգոստոսի վերջ չհամաձայնի կա՛մ նոր միջուկային գործարքին, կա՛մ չերկարաձգի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, որը հաստատել է 2015 թվականի համաձայնագիրը և գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 18-ը:
Եվրոպական երկրները Իրանից պահանջել են բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ իրանական ատոմի շուրջ նոր համաձայնության հասնելու համար:
Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ում հանդես է եկել ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի գործողությունը երկարաձգելու բանաձևի նախագծով: Իրանի ԱԳՆ-ն
հայտարարել է, որ Թեհրանն ուսումնասիրում է նախաձեռնության տեքստը: