https://arm.sputniknews.ru/20250804/magate-i-patvirakutjany-chi-tujlatrvi-ajcelel-irani-mijukajin-objektner-patgamavvor-91981221.html
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը չի թույլատրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտներ. պատգամավոր
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը չի թույլատրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտներ. պատգամավոր
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն Իրան կմեկնեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T20:55+0400
2025-08-04T20:55+0400
2025-08-04T20:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
տեսուչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412172_0:204:1600:1104_1920x0_80_0_0_5d528a49f9716da6e5f2ad21617ac17c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներն Իրան կատարելիք այցի ընթացքում տեսչական միջոցառումներ չեն անցկացնի միջուկային օբյեկտներում։ ինչպես տեղեկացնում է «Tasnim»-ը, այս մասին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները Իրան կժամանեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այցի շրջանակում Իրանի իշխանությունները կառույցի հետ կքննարկեն համագործակցության հետագա ձևաչափը:Նրա խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչների և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության միջև նախատեսված բանակցությունների շրջանակում գործակալությանը միջուկային օբյեկտների հասանելիություն տրամադրելու և դրանցում ստուգումներ անցկացնելու իրավունքի հարցը չի շոշափվի:Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները, եթե դրանք կառուցվենՀիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր` Թեհրանը գործակալության ղեկավարությանը հասկացրել է, որ պատրաստ է վերսկսել իր հետ տեխնիկական խորհրդակցությունները: Նա նաև նշել էր` ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իր տեսուչները վերադառնան Իրան, որպեսզի գործակալությունը հնարավորինս շուտ շարունակի աշխատանքը հանրապետության միջուկային օբյեկտներում:Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը` համագործակցության ուղիները փակ չեն:Իրանում համագործակցության վերականգնման պայման են նշել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը:Իրանն ու «եվրաեռյակը» որոշել են շարունակել միջուկային խնդրի շուրջ խորհրդակցությունները
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412172_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2842469b01c57f03121f8c3dd0e952fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, տեսուչ
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, տեսուչ
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը չի թույլատրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտներ. պատգամավոր
20:55 04.08.2025 (Թարմացված է: 20:57 04.08.2025) ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն Իրան կմեկնեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներն Իրան կատարելիք այցի ընթացքում տեսչական միջոցառումներ չեն անցկացնի միջուկային օբյեկտներում։ ինչպես տեղեկացնում է «Tasnim»-ը, այս մասին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները Իրան կժամանեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այցի շրջանակում Իրանի իշխանությունները կառույցի հետ կքննարկեն համագործակցության հետագա ձևաչափը:
«ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը միայն իրանցի պաշտոնատար անձանց և մասնագետների հետ փորձագիտական-տեխնիկական մակարդակով բանակցելու իրավունք կունենա։ Խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ բացի Իրանի միջուկային օբյեկտների ֆիզիկական հասանելիության արգելքից, արգելվում է այդ պատվիրակության կամ որևէ այլ օտարերկրյա կազմակերպության ցանկացած տեսչական միջոցառում մեր երկրի միջուկային օբյեկտներում», - ասել է Ազիզին։
Նրա խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչների և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության միջև նախատեսված բանակցությունների շրջանակում գործակալությանը միջուկային օբյեկտների հասանելիություն տրամադրելու և դրանցում ստուգումներ անցկացնելու իրավունքի հարցը չի շոշափվի:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր` Թեհրանը գործակալության ղեկավարությանը հասկացրել է, որ պատրաստ է վերսկսել իր հետ տեխնիկական խորհրդակցությունները: Նա նաև նշել էր` ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իր տեսուչները վերադառնան Իրան, որպեսզի գործակալությունը հնարավորինս շուտ շարունակի աշխատանքը հանրապետության միջուկային օբյեկտներում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը` համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում համագործակցության վերականգնման պայման են նշել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: