https://arm.sputniknews.ru/20250825/rdi-het-arajin-pvokhanakman-hamar-hajkakan-bankery-sksel-en-tvjalner-havaqel-92692322.html
ՌԴ–ի հետ առաջին փոխանակման համար հայկական բանկերը սկսել են տվյալներ հավաքել
ՌԴ–ի հետ առաջին փոխանակման համար հայկական բանկերը սկսել են տվյալներ հավաքել
Sputnik Արմենիա
Այս տարի նախատեսվում է սկսել երկրների միջև ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակումը։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T10:52+0400
2025-08-25T10:52+0400
2025-08-25T10:54+0400
ռուսաստան
հայաստան
բանկ
անձնական տվյալներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72493546_0:0:1600:901_1920x0_80_0_0_359bf98e43803d46247c021537d4ed08.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի— Sputnik. Ռուսաստանի հետ տեղեկատվության առաջին ավտոմատ փոխանակման համար հայկական բանկերը սկսել են տվյալներ հավաքել հանրապետությունում հաշիվներ ունեցող ռուսաստանցիների հարկային ռեզիդենտության վերաբերյալ, հայտնում է РБК-ն։Անցյալ տարվա տվյալների առաջին փոխանակումը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին։Սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացիների և Հայաստանում ռուսաստանցիներին պատկանող ընկերությունների եկամուտների և ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը տեսանելի կդառնա ՌԴ Դաշնային հարկային ծառայության համար։Հայաստանի ֆինանսական շուկայի աղբյուրը հաստատել է տեղական կարգավորող մարմիններից պահանջներ ստանալու փաստը: Տեղեկությունը չտրամադրելու պարագայում հաշիվների սպասարկումը կասեցվում է: Հարցումներն ուղարկվում են ոչ միայն անձնական հաշիվների տերերին, այլև ընկերությունների վերահսկող անձանց և շահառուներին:«Նադմիտով, Իվանով և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Ալեքսանդր Նադմիտովը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը դարձել է միջազգային հաշվարկների հարմար խողովակ: Ռուսաստանից արտահանման եկամուտներ ստանալու կամ ներմուծման համար միջոցներ փոխանցելու համար արտասահմանյան ընկերությունները հանրապետությունում հաշիվներ են բացում:Հայաստանը 2023 թվականին վավերացրել է ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին բազմակողմ համաձայնագիրը և այս տարի սկսել է համապատասխան փոխանակումները: Ռուսաստանը CRS ստանդարտին միացել է 2016 թվականին, իսկ ավտոմատ փոխանակումները սկսել է 2018 թվականից:ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը հաստատել է ավտոմատ փոխանակման երկրների ցանկը՝ ներառելով նաև Հայաստանը. փոփոխությունները ուժի մեջ են մտել 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:Մարդը բանկում մերժվում է, բայց նրա տվյալներով օնլայն 6 անգամ շատ վարկ են ստանում․ դատախազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72493546_117:0:1541:1068_1920x0_80_0_0_c20be1874cdceca359e0a9a1d8d2803c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, բանկ, անձնական տվյալներ
ռուսաստան, հայաստան, բանկ, անձնական տվյալներ
ՌԴ–ի հետ առաջին փոխանակման համար հայկական բանկերը սկսել են տվյալներ հավաքել
10:52 25.08.2025 (Թարմացված է: 10:54 25.08.2025) Այս տարի նախատեսվում է սկսել երկրների միջև ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակումը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի— Sputnik. Ռուսաստանի հետ տեղեկատվության առաջին ավտոմատ փոխանակման համար հայկական բանկերը սկսել են տվյալներ հավաքել հանրապետությունում հաշիվներ ունեցող ռուսաստանցիների հարկային ռեզիդենտության վերաբերյալ, հայտնում է РБК-ն։
Անցյալ տարվա տվյալների առաջին փոխանակումը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին։
Սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացիների և Հայաստանում ռուսաստանցիներին պատկանող ընկերությունների եկամուտների և ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը տեսանելի կդառնա ՌԴ Դաշնային հարկային ծառայության համար։
Հոդվածում մեջբերվում են «NSV Consulting»-ի կառավարիչ գործընկեր Սերգեյ Նազարկինի խոսքերը, որ արտասահմանյան հաշիվներ բացելու համար Հայաստանը դարձել է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված հետխորհրդային պետությունը։ Տուգանքներից խուսափելու համար բանկերն ինքնուրույն են որոշում հաճախորդների հարկային ռեզիդենտությունը։
Հայաստանի ֆինանսական շուկայի աղբյուրը հաստատել է տեղական կարգավորող մարմիններից պահանջներ ստանալու փաստը: Տեղեկությունը չտրամադրելու պարագայում հաշիվների սպասարկումը կասեցվում է: Հարցումներն ուղարկվում են ոչ միայն անձնական հաշիվների տերերին, այլև ընկերությունների վերահսկող անձանց և շահառուներին:
«Նադմիտով, Իվանով և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Ալեքսանդր Նադմիտովը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը դարձել է միջազգային հաշվարկների հարմար խողովակ: Ռուսաստանից արտահանման եկամուտներ ստանալու կամ ներմուծման համար միջոցներ փոխանցելու համար արտասահմանյան ընկերությունները հանրապետությունում հաշիվներ են բացում:
Հայաստանը 2023 թվականին վավերացրել է ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին բազմակողմ համաձայնագիրը և այս տարի սկսել է համապատասխան փոխանակումները: Ռուսաստանը CRS ստանդարտին միացել է 2016 թվականին, իսկ ավտոմատ փոխանակումները սկսել է 2018 թվականից:
ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը հաստատել է ավտոմատ փոխանակման երկրների ցանկը՝ ներառելով նաև Հայաստանը. փոփոխությունները ուժի մեջ են մտել 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: