https://arm.sputniknews.ru/20250825/mvoldvovan-patzhamijvocner-e-sahmanel-hajastanic-rd-trichqner-irakanacnvogh-flyone-i-nkatmamb-92711105.html
Մոլդովան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից ՌԴ թռիչքներ իրականացնող «FlyOne»-ի նկատմամբ
Մոլդովան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից ՌԴ թռիչքներ իրականացնող «FlyOne»-ի նկատմամբ
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև ավիաընկերության առանցքային դեմքերը։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T17:54+0400
2025-08-25T17:54+0400
2025-08-25T17:55+0400
«flyone armenia» ավիաընկերություն
մոլդովա
թռիչք
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223841_0:150:1600:1050_1920x0_80_0_0_2cdb536e85016f710f1ecf2fd26054fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Մոլդովայի իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել մոլդովական «FlyOne» ավիաընկերությունը, որը Հայաստանի տարածքով թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստան։Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ոչ միայն ընկերությունը, այլև «FlyOne Moldova»-ի ղեկավար Վլադիմիր Չեբոտարը, որը նախկինում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն իբր կապված են Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ, որը հուլիսին ձերբակալվել էր Հունաստանում, և դատարանը որոշել էր նրան արտահանձնել հայրենիք:«FlyOne»-ը 12 ինքնաթիռ ունեցող մասնավոր ավիաընկերություն է, Մոլդովայի Հանրապետության երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը, հիմնադրվել է 2015 թվականին:Փարիզ – Երևան չվերթի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Քաղավիացիա
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38223841_0:0:1600:1200_1920x0_80_0_0_328c4a5f215922fa0d219b842080fe6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, մոլդովա, թռիչք, պատժամիջոցներ
«flyone armenia» ավիաընկերություն, մոլդովա, թռիչք, պատժամիջոցներ
Մոլդովան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից ՌԴ թռիչքներ իրականացնող «FlyOne»-ի նկատմամբ
17:54 25.08.2025 (Թարմացված է: 17:55 25.08.2025) Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև ավիաընկերության առանցքային դեմքերը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Մոլդովայի իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել մոլդովական «FlyOne» ավիաընկերությունը, որը Հայաստանի տարածքով թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստան։
«Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը «FlyOne» ավիաընկերությունը ներառել է պատժամիջոցների ցուցակում»,-ասվում է կառավարության «Պաշտոնական մոնիտոր» պարբերականի հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ոչ միայն ընկերությունը, այլև «FlyOne Moldova»-ի ղեկավար Վլադիմիր Չեբոտարը, որը նախկինում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներն իբր կապված են Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ, որը հուլիսին ձերբակալվել էր Հունաստանում, և դատարանը որոշել էր նրան արտահանձնել հայրենիք:
«FlyOne»-ը 12 ինքնաթիռ ունեցող մասնավոր ավիաընկերություն է, Մոլդովայի Հանրապետության երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը, հիմնադրվել է 2015 թվականին: